040.0095.18.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
18 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1998 թվականի N 95
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել համայնքների սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների` որպես բնակելի ֆոնդ վերափոխման մասին համայնքների առաջարկությունը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին` որպես բնակելի ֆոնդ վերափոխելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ անհրաժեշտության դեպքում նշված շենքերի և շինությունների առաջին հարկերի տարածքները կարող են օգտագործվել առևտրի և սպասարկման նպատակով:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` երկամսյա ժամկետում ավարտել N 2 հավելվածում նշված շենքերի և շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված օբյեկտների` որպես բնակելի ֆոնդ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման ուղղությամբ և յուրաքանչյուր եռամսյակ ընթացքի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
համայնքների սեփականություն հանդիսացող որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա շենքերի ԵՎ շինությունների
N/N ը/կ |
Անվանումը |
Տնօրինությունը |
Հասցեն |
Հարկայ- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Արմավիրի մարզ | ||||
1. | N 2 բնակելի շենքի 1-ին հարկի ոչ բնակելի բացվածք | Արմավիրի | քաղ. Արմավիր, Արևմտյան թաղ., Բաղրամյան 20 | 3/1-980 |
2. | N 54 թաղամասի բնակելի շենքի 1-ին հարկի ոչ բնակելի բացվածք | Արմավիրի | քաղ. Արմավիր, Սահմանապահների 45 | 3/1/530 |
Վայոց ձորի մարզ | ||||
3. | ճաշարանի շենք | Զառիթափի | գ. Զառիթափ | 1/180 |
4. | հիվանդանոցի շենք | Խաչիկի | գ. Խաչիկ | 1/480 |
5. | դպրոցի հին շենք | Խաչիկի | գ. Խաչիկ | 2/760 |
6. | արհեստանոցի շենք | Խաչիկի | գ. Խաչիկ | 1/120 |
7. | ճաշարանի շենք | Մարտիրոսի | գ. Մարտիրոս | 1/432 |
8. | հյուրանոցի շենք | Մարտիրոսի | գ. Մարտիրոս | 1/152 |
9. | հնոցատան շենք | Մարտիրոսի | գ. Մարտիրոս | 1/50 |
10. | խանութի շենք | Մարտիրոսի | գ. Մարտիրոս | 1/396 |
11. | արհեստանոցի շենք | Մարտիրոսի | գ. Մարտիրոս | 1/56 |
12. | դարբնոցի շենք | Արփիի | գ. Արփի | 1/60 |
13. | խանութի շենք | Արփիի | գ. Արփի | 1/168 |
14. | դպրոցի հին շենք | Նոր Ազնաբերդի | գ. Նոր Ազնաբերդ | 1/140 |
15. | բաղնիքի շենք | Բարձրունու | գ. Բարձրունի | 1/110 |
16. | ակումբի հին շենք | Բարձրունու | գ. Բարձրունի | 1/180 |
17. | բաղնիքի շենք | Խնձորուտի | գ. Խնձորուտ | 1/100 |
18. | արվեստի դպրոցի շենք | Ջերմուկի | քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ, 9 | 5/1/- |
19. | մանկապարտեզի շենք | Ջերմուկի | քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ, 42 | 5/1/- |
20. | դպրոցի շենք | Քարագլխի | գ. Քարագլուխ | 5/1/650 |
21. | (Տողը հանվել է 06.05.98 N 273) | |||
22. | ԴՕՍԱԱՖ-ի զբաղեցրած Եղեգնաձորի շինություն | Եղեգնաձորի | քաղ. Եղեգնաձոր, Արսենյան 9 | 2/500 |
23. | հեռուստատեսության և կաբելային տեղամասի զբաղեցրած շինություն | Եղեգնաձորի | քաղ. Եղեգնաձոր, Շահումյան 24 | 2/300 |
231 | ճաշարանի շենք | Արփիի | գ. Արփի | 1/140 |
Արագածոտնի մարզ | ||||
24. | հյուրանոց (նոր) | Ապարանի | գ. Ապարան | 6/3600 |
Տավուշի մարզ | ||||
25. | վարչական շենք (անավարտ) | Իջևանի | քաղ. Իջևան, Անկախության փող. | -/4500 |
26. | նախկին N 4 դպրոց | Իջևանի | քաղ. Իջևան, Նալբանդյան փող. | -/2880 |
27. | N 7 մանկապարտեզ | Իջևանի | քաղ. Իջևան, Արցախյան 5 | 2/1300 |
28. | մսուր-մանկապարտեզ | Եղվարդի | քաղ. Եղվարդ, Երևանյան թաղ. | 2/2304 |
29. | հանրակացարանի շենք | Եղվարդի | քաղ. Եղվարդ, արտադրական գոտի | 4/1800 |
30. | մսուր-մանկապարտեզ | Քասախի | գ. Քասախ | 2/1400 |
31. | նախկին ուղղիչ աշխատանքային գաղութի շենք | Քասախի | գ. Քասախ | 1-3/5000 |
Սյունիքի մարզ | ||||
32. | նախկին զինկոմիսարիատի շենք | Սիսիանի | քաղ. Սիսիան | 1/245 |
33. | վարչական շենք | Սիսիանի | քաղ. Սիսիան, Գարեգին Նժդեհի 2 | 2/740 |
Շիրակի մարզ | ||||
34. | N 31 մանկապարտեզ | Գյումրիի նախկին ժողկրթբաժին | քաղ. Գյումրի, Մանուշյան փող. | 1/800 |
35. | բաղնիքի շենք | Գյումրիի | քաղ. Գյումրի, Հովսեփյան փող. | 2/400 |
36. | հանրակացարան | Գյումրիի | քաղ. Գյումրի, Վարդբաղ, 2-րդ թաղ. | 9 հարկանի 8 շենք |
37. | N 12 մանկապարտեզ | Գյումրիի նախկին ժողկրթբաժին | քաղ. Գյումրի ժողկրթբաժին | 2/500 |
Արարատի մարզ | ||||
38. | պոլիկլինիկայի չորս մասնաշենքից բաղկացած շինություն (անավարտ) | Վեդու | քաղ. Վեդի, Գայի 2 | 4/7048 |
39. | նախկին դպրոցի շենք | Մասիսի | քաղ. Մասիս, 4-րդ փող., 52 | 2/297 |
40. | արտադպրոցական կենտրոնի շենք | Արտաշատի | քաղ. Արտաշատ, կենտրոնի շենք Աթարբեկյան 156 | 4/2130 |
(Ցանկը փոփ. 06.05.98 N 273, լրաց. 17.07.98 N 444)
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
N/N ը/կ |
Անվանումը |
Տնօրինությունը |
Հասցեն |
Հարկայ-նությունը, |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Լոռու մարզ | ||||
1. | մսուր-մանկապարտեզ (անավարտ, 280 տեղանոց) | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | քաղ. Ալավերդի, Սարահարթ թաղ. | 2/2500 |
Արմավիրի մարզ | ||||
2. | Թալինի ոռոգման համալիր, շին. 3-րդ հերթի 1-ին փուլի կենցաղսպասարկման շենք | ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՇՊՊՁ | գ. Կողբավան | 1/60 |
Վայոց ձորի մարզ | ||||
3. | արհեստանոցի շենք | Վայոց ձորի մարզպետարան | գ. Բարձրունի | 2/60 |
4. | կենցաղսպասարկման կոմբինատ | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | քաղ. Եղեգնաձոր | 3/700 |
41 | հիվանդանոցի կաթսայատուն | Վայոց ձորի մարզպետարան | գ. Աղավնաձոր | 1/140 |
Արագածոտնի մարզ | ||||
5. | հյուրանոց | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | գ. Ծաղկահովիտ | 4/1200 |
6. | բուժկետ (անավարտ) | ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՇՊՊՁ | գ. Մաստարա | 1/80 |
7. | բուժկետ (անավարտ) | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | գ. Հակկո | 1/80 |
8. | բուժկետ (անավարտ) | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | գ. Սուսեր | 1/80 |
Տավուշի մարզ | ||||
9. | N 69 ՊՏՈՒ-ի հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | քաղ. Իջևան, Բլբուլյան փող. | -/1080 |
Կոտայքի մարզ | ||||
10. | N 45 շենք | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | քաղ. Հրազդան, Միկրոշրջան | 4/3600 |
11. | պրոֆիլակտորիա (անավարտ) | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | գ. Մեղրաձոր | 5/1760 |
Սյունիքի մարզ | ||||
12. | մանկական հիվանդանոցի շենք (նորակառույց) | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | քաղ. Կապան, Բաղաբերդ թաղ. | 4/10123 |
13. | նախկին հիվանդանոցի շենք | Սյունիքի մարզպետարան | գ. Շինուհայր | 1/360 |
Շիրակի մարզ | ||||
14. | 36 սպայական կազմի տներ | հաշվառված չեն | քաղ. Գյումրի | 2/900 |
Արարատի մարզ | ||||
15. | գյուղվարչության շենք | Արարատի մարզպետարան | քաղ. Վեդի, Թումանյան 1 | 2/410 |
16. | սերմնաբուծական լաբորատորիայի շենք | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | քաղ. Վեդի, Ներսիսյան 1-ին նրբ., 2 |
2/190 |
17. | նախկին ծննդատան շենք | Արարատի մարզպետարան, «Մասիսի ծննդատուն» ՊՁ | քաղ. Մասիս, 4-րդ փող. | 2/720 |
18. | N 55 ՄՏՈՒ-ի տեսական ուսումնական մասնաշենք | Արարատի մարզպետարան | քաղ. Արտաշատ, Աթարբեկյան 156 | 4/1300 |
19. | «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ-ի դիսպետչերական կենտրոնի մասնաշենքին կից կառույցներ | ՀՀ տրանսպորտի նախարարություն | քաղ. Արտաշատ, Կիրովի փող. | 2/900 |
(Ցանկը լրաց. 17.07.98 N 444)
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |