«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 562-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության տնօրինության` Երևան քաղաքի Մոլդովական 70/2, Կիևյան 8, Շիրակի 2ա, Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեներում գտնվող բնակելի տարածքները և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի պողոտայի 4-րդ նրբանցքում գտնվող ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային կացարանների բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդություններին` համաձայն հավելվածի:
Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 6 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը, |
Բնակտարածության |
Հատկաց- |
Հաշվառման կանգնելու |
ՀՀ քաղաքացիու- |
Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ավետիսյան |
քաղ. Երևան, |
1996 թ. |
21.02.2002 թ. |
26.02.2002 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Սահակյան |
քաղ. Երևան, |
2001 թ. |
30.01.2003 թ. |
01.02.2003 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Դանիելյան Ռոզալիյա |
քաղ. Երևան, |
1991 թ. |
19.11.2005 թ. |
16.11.2000 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Միրզոյան Բաղդասար |
քաղ. Երևան, |
1988 թ. |
03.08.2004 թ. |
26.01.2002 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Արուստամյան Զոյա |
քաղ. Աբովյան, |
1989 թ. |
01.06.1991 թ. |
24.07.2001 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Ազարյան Գուարիկ |
քաղ. Երևան, |
1992 թ. |
05.03.2002 թ. |
05.03.2002 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Մելքումյան Ռիտա |
քաղ. Երևան, |
2002 թ. |
09.10.2002 թ. |
13.10.2005 թ. |
ՀՀ տարածքային կառավարման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|