«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 539-Ա
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հուղարկավորությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 129,000.0 հազ. դրամ` հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանը և տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1,500.0 հազ. դրամ).
բ) Երևանի քաղաքապետարանին` 15,255.0 հազ. դրամ` հուղարկավորությանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135.0 հազ. դրամ):
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ ձևով տրամադրել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հատկացված միջոցները:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ` 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակվող միջոցների հավաքագրման և դրանք, ըստ հանգանակողների կողմից նշված ուղղությունների, ծախսելու համար:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 4 |