«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 621-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Արամ Հրաչիկի Սիմոնյանի ընտրության արդյունքները:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Ա. Սիմոնյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 19 |