Գլխավոր տեղեկություն
Համար
N 1354-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1354-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուսումնական բնականոն գործընթացն ապահովելու և քաղաքաշինական ու սանիտարական նորմատիվների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքների սահմանազատումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված տարածքների ընգրկումը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի կազմում, համապատասխան հասցեների տրամադրումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` անհրաժեշտ ծախսերն իրականացնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործընթացների ավարտից հետո մեկամսյա ժամկետում նշված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել Մեսրոպ Մաշտոցի N 46ա  հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Բայրոնի N 5 հասցեում գտնվող «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. սեպտեմբերի 28
Երևան