Գլխավոր տեղեկություն
Համար
N 444
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 1997 թ. N 444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության ենթակայության պետական ձեռնարկությունների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով.

1. Միաձուլել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության «Հրազդան-2» հասարակական սննդի միավորումը, «Հրազդան-3» պետական ձեռնարկությունը և առևտրի ու հասարակական սննդի «Հրազդան» միավորումը` «Հրազդան-2» հասարակական սննդի միավորման:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի ցանկը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 14-ի N 135 որոշման խմբագրությամբ) շարադրել հետևյալ բովանդակությամբ.

(Տողը հանվել է 28.10.98 N 659)

«Հրազդան-2» հասարակական սննդի միավորում

«Հրազդան-4» առողջապահության կենտրոն

Արզականի ամառանոցային տնտեսություն

Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն

Գերատեսչական տների շահագործման տնտեսություն

Ավտոտրանսպորտային տնտեսություն

Շինվերանորոգման ձեռնարկություն

Նախագծանախահաշվային ձեռնարկություն

առանձնատների տնտեսություն

(2-րդ կետը փոփ., լրաց. 28.10.98 N 659)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի N 85 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 496 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ