«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 738-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի 2006 թվականի համար նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 21500 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 5 |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ
NN |
Միջոցառման անվանումը |
Գումարը |
1. |
Ինովացիոն փաթեթների մշտապես գործող ցուցահանդեսի կազմակերպում` «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ում |
5000.0 |
2. |
Առաջավոր տեխնոլոգիաների գիտաինովացիոն կենտրոնի ստեղծում` «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում |
9000.0 |
3. |
Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում` «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ում |
4500.0 |
4. |
Ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում |
3000.0 |
Ընդամենը |
21500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |