Գլխավոր տեղեկություն
Համար
N 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.01.2004-11.04.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.31/6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1997 թվականի N 42

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի երրորդ մասի և 59 հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը` համաձայն NN 1-13 հավելվածների:

2. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համապատասխան ոլորտում նախատեսվող կազմակերպակառուցվածքային փոփոխությունների և դրանց հիման վրա ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման ու ոռոգման համակարգերից համայնքի սեփականություն հանդիսացող գույքը տարանջատելու և թաղային համայնքներին հանձնելու վերաբերյալ:

3. Երևանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդի բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առևտրային, գրասենյակային և այլն) համարել Երևան քաղաքի համապատասխան թաղային համայնքներին սեփականության իրավունքով հանձնված` բացառությամբ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքների, վարձակալությամբ տրված արվեստանոցների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքների:

(3-րդ կետը խմբ. 20.06.01 N 550)

4. Սահմանել, որ Երևան քաղաքի պետական բնակարանային ֆոնդը (բացի գերատեսչականից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվում և բաշխվում է Երևանի քաղաքապետի որոշումներով:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.06.01 N 550)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 20.06.01 N 550)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 20.06.01 N 550)

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Երևանի քաղաքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 191 որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Աջափնյակ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 13 մշակույթի տուն

ակումբ (Սիլիկյան գյուղում)

NN 8, 26 գրադարաններ

NN 8, 26 գրադարանների տարածքակետեր

Միրզոյանի անվան N 5 երաժշտական դպրոց

Գաբրիելյանի անվան N 12 երաժշտական դպրոց

N 21 երաժշտական դպրոց

մարզադպրոց

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

հուշարձաններ, կիսանդրի

մեծ դեկորատիվ շատրվան Թումանյանի անվան զբոսայգում

հասարակական զուգարան

քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք

Մաշտոցի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Մաշտոցի շրջանի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

Մաշտոցի կանաչապատման ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Մաշտոցի ձեռնարկություն

Աջափնյակի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

Մաշտոցի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

N 7 գրադարան

N 7 գրապահոց


(Ցանկը փոփ., լրաց. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Ավան թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 24 գրադարան

N 2 համալիր մարզադպրոց

Բուդաղյանի անվան N 20 երաժշտական դպրոց

հուշարձան

թաղապետարանի վարչական շենք

Խորհրդային շրջանի կանաչապատման N 2 ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

NN 3, 14 մշակույթի տներ

NN 5, 6 գրադարաններ

NN 1, 3 մարզադպրոցներ

խաղերի մարզադպրոց

ջրային մարզաձևերի մարզադպրոց

մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն

երաժշտական դաստիարակության տուն

կիսանդրիներ, հուշատախտակներ

շատրվաններ «Արաբկիր» զբոսայգում

ջրավազան էլեկտրալամպերի գործարանի մոտ

հասարակական զուգարաններ

քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Արաբկիրի կանաչապատման ձեռնարկություն

«Արաբկիր» արտադրաառևտրական ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Արաբկիրի ձեռնարկություն

Արաբկիրի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

Արաբկիրի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Մամիկոնյանց փողոց, N 54 վարչական շենք

 

(Ցանկը փոփ. 17.12.97 N 591, լրաց. 08.04.99 N 213)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 40 գրադարան

N 22 երաժշտական դպրոց

թաղապետարանի վարչական շենք

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն

«Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտ


(Ցանկը փոփ., լրաց. 17.12.97 N 591, լրաց. 05.03.99 N 133)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Էրեբունի թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 6 մշակույթի տուն

NN 3, 10, 11, 12, 25 գրադարաններ

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

NN 1, 3 մարզադպրոցներ

շախմատի, շաշկու և ռենդ-ձյուի մարզադպրոց

մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն

մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն

հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակ

լիճ «Վարդավառ»

ջրավազան Տիգրան Մեծի փողոցի վրա

«Վարդավառ» զբոսայգի

հասարակական զուգարաններ

համայնքային նշանակության կամուրջներ

քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Էրեբունու սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

Էրեբունու կանաչապատման ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Էրեբունու ձեռնարկություն

Էրեբունու բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Մուշավանի և Ջրաշենի նախկին գյուղխորհուրդների վարչական շենքեր


(Ցանկը փոփ., լրաց. 17.12.97 N 591)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

Քրիստափոր Քուշնարյանի անվան N 10 երաժշտական դպրոց

թեթև ատլետիկայի մարզադպրոց

մարզադպրոց (նախկին Սպանդարյանի շրջան)

մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն (նախկին Մյասնիկյանի շրջան)

մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն (նախկին Սպանդարյանի շրջան)

հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակներ

ջրավազան Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում

ջրավազան Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում

ջրային կառույց Աբովյան փողոցի վրա

շատրվաններ Մարշալ Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում

շատրվաններ «Դվին» հյուրանոցի մոտ

հասարակական զուգարաններ

ներհամայնքային նշանակության կամուրջներ

թաղապետարանի վարչական շենք

Մյասնիկյանի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Կենտրոնի ձեռնարկություն

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Կենտրոնի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

Կենտրոնի կանաչապատման ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

N 17 երաժշտական դպրոց

N 22 գրադարան


(Ցանկը փոփ., լրաց. 17.12.97 N 591)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

«Նարինե» մանկապարտեզ

N 11 մշակույթի տուն

ակումբ (Հաղթանակ գյուղում)

NN 20, 30, 37 գրադարաններ

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

N 15 երաժշտական դպրոց

N 1 մարզադպրոց

ջրագնդակի մարզադպրոց

հուշահամալիր, հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակներ

Հաղթանակի 40-ամյակի անվան զբոսայգի

լիճ «Ուրարտական»

շատրվաններ Հաղթանակի 40-ամյակի հուշարձանի մոտ

հասարակական զուգարան

ներհամայնքային նշանակության կամուրջ

թաղապետարանի վարչական շենք

Շահումյանի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն

Շահումյանի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Շահումյանի ձեռնարկություն

Շահումյանի կանաչապատման ձեռնարկություն

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Շահումյանի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

Շահումյանի շրջանի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591, լրաց. 27.05.98 N 317)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Նոր Նորք թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 15 մշակույթի տուն

NN 4, 9, 14, 19, 23, 38, 39 գրադարաններ

Ասլամազյանի անվան N 11 երաժշտական դպրոց

մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն

NN 1, 3 մարզադպրոցներ

հուշարձաններ

մեծ գեղարվեստական շատրվան Գայի արձանի մոտ

հասարակական զուգարաններ

ներհամայնքային նշանակության կամուրջներ

քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք

Խորհրդային շրջանի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Խորհրդային շրջանի դուստր ձեռնարկություն

Խորհրդայինի կանաչապատման դուստր ձեռնարկություն

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Խորհրդայինի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

Խորհրդային շրջանի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

«Գրավատուն» ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

երԵՎան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 1 մարզադպրոց

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Նուբարաշեն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

N 9 մշակույթի տուն

N 34 գրադարան

N 14 երաժշտական դպրոց

հուշարձաններ

նախկին ավանային խորհրդի վարչական շենք

հասարակական զուգարան

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

NN 5, 10 մշակույթի տներ

NN 13, 16, 17, 18, 32, 35 գրադարաններ

Ջրբաշյանի անվան N 8 երաժշտական դպրոց

N 1 մարզադպրոց

ակրոբատիկայի մարզադպրոց

թենիսի մարզադպրոց

ձևավոր չմշկասահքի մարզադպրոց

մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն

մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն

հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակ

շատրվաններ, Կիրովի անվան գործարանի մշակույթի տան մոտ

հասարակական զուգարաններ

ներհամայնքային կամուրջներ

քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք

Շենգավիթի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն

բնակֆոնդի վերանորոգման Շենգավիթի ձեռնարկություն

Շենգավիթի կանաչապատման ձեռնարկություն

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

Շենգավիթի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն

Շենգավիթի ճանապարհների շահագործման ձեռնարկություն

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 12
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի

 

մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)

N 31 գրադարան

N 1 գրադարան-մասնաճյուղ

N 1 գրադարան-տացքակետ

Տեր-Ղևոնդյանի անվան N 6 երաժշտական դպրոց

N 16 երաժշտական դպրոց

N 2 մարզադպրոց

հուշարձաններ

ջրավազան օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ

շատրվաններ Դավիթ-Անհաղթի արձանի մոտ

հասարակական զուգարաններ

պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)

(Տողը հանվել է 17.12.97 N 591)


(Ցանկը փոփ. 17.12.97 N 591)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

 

Հավելված N 13
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 42 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների (ըստ թաղային համայնքների)
(հավելվածն ուժը կորցրել է 18.12.03 N 1698-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան