«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 855-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 6 000 000.00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2006 թվականի մարտի 23-ին կնքված «Հիպոթեքային շուկայի զարգացմանն օժանդակում. Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի ստեղծում (առաջին փուլ)» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 1 500 000.00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2006 թվականի մարտի 23-ին կնքված «Հիպոթեքային շուկայի զարգացմանն օժանդակում. Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի ստեղծում (առաջին փուլ)» ծրագրի շրջանակներում դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի 3-րդ հոդվածի 3.2-րդ կետով նախատեսված պայմանագրից կամ դրանում նշված հատուկ համաձայնագրերից բխող պարտավորությունների չկատարման կամ դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ ապացույցներ չներկայացվելու դեպքում դրամաշնորհի գումարի վերադարձման պարտավորության կատարման ապահովման միջոց:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 22 |