«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 913-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մի շարք համայնքների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 186,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` ստորև նշված համայնքներին տրամադրելու համար`
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի`
Մասիսի քաղաքային համայնքին` 41,800.0 հազ. դրամ,
Արտաշատի քաղաքային համայնքին` 25,000.0 հազ. դրամ.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքին` 20,000.0 հազ. դրամ.
գ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքին` 40,000.0 հազ. դրամ.
դ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքին` 10,000.0 հազ. դրամ.
ե) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքին` 50,000.0 հազ. դրամ:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|