Basic information
Number
N 36
Type
Որոշում
Act type
Base act (21.01.1999-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.01.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.01.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.01.1999
Effective date
21.01.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1999 թվականի N 36

քաղ. Երևան

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի ղեկավար Զատիկ Սարգսյանի լիազորությունները:

2. Նշանակել և Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան