Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2006-10.11.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 1064-Ա

 

ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Շիրակի մարզային գործակալության Արթիկ քաղաքի Բաղրամյան N 4 հասցեում գտնվող՝ 257.9 քառ. մետր ընդհա­նուր մակերեսով շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ ամրացնել «Հայաստանի Հանրա­պետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետա­կան ծառայության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապա­հովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանք­ների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականաց­նելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 3
Երևան