Գլխավոր տեղեկություն
Համար
N 1079-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1079-Ա

 

«ԱՐՖԱՐՄԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 21-րդ հոդվածներին, 37-րդ հոդվածի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել «ԱՐՖԱՐՄԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Պուշկինի 56, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արաբկիր, 51-րդ փող., շենք 9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 852-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 4
Երևան