Գլխավոր տեղեկություն
Համար
N 1542-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.11.2006-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.17/59(514) Հոդ.1208
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1542-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման N 1 հավելվածի`

7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.»,

7-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»,

8-րդ կետի «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

8-րդ կետի «լ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.»,

8-րդ կետի «լա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լա) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»,

8-րդ կետի «լդ» ենթակետը «վճիռների» բառից հետո լրացնել «և օտարերկրյա արբիտրաժային որոշումների» բառերով,

12-րդ կետի «ժե» ենթակետից հանել «(հատուկ կոչումներ)» բառերը,

47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ1» ենթակետով.

«գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.»,

51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Դատավորների թեկնածությունների ցուցակի վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով դատավորների թեկնածությունների ցուցակը նախապատրաստվում է դատական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները նախապատրաստվում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»,

52-65-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

բ) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բաժիններ

Նոտարիատի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Շահագործման բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

Ֆինանսատնտեսական բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 6
Երևան