«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2006 թվականի N 1157-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել համապատասխանաբար 13.500.0 հազ. դրամ և 9,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով)` 2006 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով փլուզված միջհամայնքային կամուրջների նորոգման նպատակով տուժած համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, որից` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի`
ա) Սարալանջի գյուղական համայնքին` 5,500.0 հազ. դրամ` համայնքի քանդված կամրջի վերականգնման համար,
բ) Լուսագյուղի գյուղական համայնքին` 6,000.0 հազ. դրամ` համայնքի 2 քանդված կամրջի վերականգնման համար,
գ) Միրաքի գյուղական համայնքին` 2,000.0 հազ. դրամ` համայնքի քանդված կամրջի վերականգնման համար:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անուշավան գյուղի Չայ գետակի փլուզված միջհամայնքային կամրջի նորոգման համար` 9,800.0 հազ. դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարների՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի, Լուսագյուղի և Միրաքի գյուղական համայնքների և Շիրակի մարզի Անուշավանի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը համապատասխանաբար իրականացնում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզպետները:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզպետներին՝ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարները նշված համայնքներին տրամադրել համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագրեր՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 19 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|