«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1125-Ա
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Երևանի քաղաքապետարանի` իր տնօրինության` Երևան քաղաքի Աերացիա թաղամասում գտնվող N 2 հանրակացարանային մասնաշենքում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին` սահմանված կարգով սեփականության իրավունքով հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 14 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը, |
Բնակտարածության |
Հատկացման |
Հաշվառման |
ՀՀ |
Վերադաս |
Ասրիյան Նինա |
ք.Երևան, |
1989թ. |
24.11.98թ. |
04.02.04թ. | Երևանի քաղաքապետարան 19.05.06թ. N 01/6-817 |
Շագաևա Վիոլետտա | ք.Երևան, Աերացիա թաղամաս, N 2 հանրակացարան, բն.47, 1 սենյակ | 1989թ. | 22.04.06թ. | 25.07.02թ. | Երևանի քաղաքապետարան 19.05.06թ. N 01/6-817 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|