Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2006-01.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.370
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.09.2006
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306337

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

15 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

թիվ 18-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն գյուղական բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Գյուղական բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը  հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 
2006 թ. սեպտեմբերի 15-ի
թիվ 18-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում է «Գյուղական բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ  9-Ս տարեկան պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Հաշվետվությունը ներկայացվում է  Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և այն քաղաքային համայնքների կողմից, որոնց վարչական ենթակայության ներքո առկա են գյուղական բնակավայրեր և որոնք այդ մասին իրազեկվում են  Հայաստանի Հանրապետության վիճակագրության  պետական  խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը:

4. Հաշվետվությունը լրացնելու համար հիմք են հանդիսանում՝

ա) Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 1՝ «Համայնքի գիրքը» (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թ. հունիսի 3-ի թիվ 05-Ն որոշմամբ),

բ) Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 2՝ «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թ. հունիսի 3-ի թիվ 06-Ն որոշմամբ),

գ) Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 3՝ «Տնտեսությունների այբբենական գիրքը» (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի  2005 թ. հունիսի 3-ի թիվ 07-Ն որոշմամբ),  և

դ) «Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 1՝ Համայնքի գիրքը, Ձև N 2՝ Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը և Ձև N 3՝ Տնտեսությունների այբբենական գիրքը վարելու վերաբերյալ ցուցումները» (հաստատված՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թ.  հունիսի 3-ի թիվ 08-Ն որոշմամբ):

5. Հաշվետվությունը կազմվում է համայնքի կազմում ներառված բոլոր գյուղական բնակավայրերի, ինչպես նաև քաղաքային համայնքի կազմում գտնվող գյուղական բնակավայրերի համար, անկախ դրանց  բնակչության թվաքանակից:

6. Հաշվետվության մեջ՝ ժամանակավոր բնակվողների թվաքանակում չեն հաշվառվում   համայնքի տարածքում գտնվող ամառանոցների (շինությունների) սեփականատերերի կամ դրանց վարձակալների վերաբերյալ տվյալները, ովքեր մշտապես հաշվառված (գրանցված) են և բնակվում են քաղաքներում:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մշտական բնակչություն-Յուրաքանչյուր համայնքի մշտական բնակչության թվաքանակը  ստացվում է դրանում հաշվառված՝ մշտապես ներկա և ժամանակավոր բացակա անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

Մշտապես ներկա բնակչություն-համայնքում հաշվառված և հաշվառման ժամանակ ներկա գտնվող անձինք:

Ժամանակավոր բացակա բնակչություն- հաշվառման ժամանակ համայնքի տարածքից մինչև մեկ տարի ժամկետով բացակայող հետևյալ անձինք՝

բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական և  գիշերօթիկ դպրոցներում,  ուսումնարաններում սովորելու մեկնած և ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում բնակվող (հանրակացարաններում, գիշերօթիկներում, մասնավոր բնակարաններում),

համայնքի տարածքից դուրս աշխատող և ըստ աշխատանքի վայրի ժամանակավոր բնակվող անձինք,

ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձինք,

ազատազրկման  վայրերում գտնվող անձինք,

համայնքում գրանցված,  բայց քաղաքային վայրերում բնակվող կենվորներ:

Երկարատև բացակայող բնակչություն - համայնքում հաշվառված և հաշվառման ժամանակ համայնքի տարածքից մեկ  տարուց ավելի  ժամկետով բացակայող  անձինք:

Առկա բնակչություն- Յուրաքանչյուր համայնքի առկա բնակչության թվաքանակը ստացվում է դրանում հաշվառված՝ մշտապես ներկա և ժամանակավոր  ներկա անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

Ժամանակավոր ներկա բնակչություն-հաշվառման ժամանակ 1,5 ամսից ավելի ժամկետով համայնքի տարածք ժամանած հետևյալ անձինք՝

ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, գիշերօթիկներում, մասնավոր բնակարաններում) բնակվող սովորողները,

ժամանակավոր, սեզոնային, ինչպես նաև պայմանագրային կարգով աշխատողները,

համայնքի տարածքում բնակվող, բայց քաղաքային բնակավայրերում գրանցված կենվորները,

զինծառայողների ընտանիքները,

օտարահպատակները, ովքեր եկել են գյուղական համայնք սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքի,

ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձինք, ովքեր բնակվում են համայնքի տարածքում:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունը լրացվում է գյուղական համայնքների կողմից 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնված՝  համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 1 «Համայնքի գիրք»-երում` հաշվետու տարվա տարեսկզբի դրությամբ կատարած գրանցումների  հիման վրա:

8. Համայնքի յուրաքանչյուր բնակավայրի համար լրացվում է առանձին հաշվետվության ձև, որում ներառվում են համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակատեղերի՝ գյուղակների, երկաթգծի կայարանների, կիսակայարանների, հիմնական բնակավայրերից հեռու գտնվող շինությունների և այլն, վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը (ներառվում է հիմնական բնակավայրի ցուցանիշներում) և մեկ ամփոփ հաշվետվական ձև՝ ընդամենը համայնքի համար:

9. Մինչև հաշվետվության ներկայացումը համայնքի ղեկավարը սույն մեթոդական ցուցումների համաձայն.

ա) Ստուգում  է տվյալ տարվա ընթացքում ծնվածների ու մահացածների գրանցումների լրիվությունը՝ դրանց  համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում վարվող գրքերի գրանցումներին,

բ) Համեմատում է տվյալ տարվա ընթացքում համայնքի տարածք բնակության եկածների ու  համայնքի տարածքից բնակության այլ վայր մեկնածների վերաբերյալ գրանցումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից եռամսյակի համար պատրաստվող տեղեկանքների տվյալների հետ, որը  հնարավոր է ստանալ եռամսյակի ավարտից 10 օր անց,

գ) Ստուգում է տնային տնտեսության կազմից ժամանակավոր բացակա անձանց վերաբերյալ համապատասխան նշումների («Համայնքի գրքի» 17-26-րդ տողերի) առկայությունը:

10. Համայնքի գրքերում և ցուցակներում գրառումների ստուգումն ու ճշգրտումն իրականացվում է համայնքի բոլոր տնային տնտեսությունները շրջագայելով, և տնտեսության գլխավորի կամ մեծահասակ անդամի հարցման եղանակով: Ծննդյան ամսաթվի վերաբերյալ գրառումների ճշգրտությունը որոշվում է ըստ անձնագրերի կամ ծննդյան վկայականների տվյալների: Կենսաթոշակառուների և նպաստառուների մասին տեղեկությունները ստուգվում են կենսաթոշակի գրքույկների կամ սոցիալական ապահովության մարմինների կողմից տրված համապատասխան փաստաթղթի հիման վրա:

11. Հաշվետվության դիմային էջի՝ մարզի, տարածքի, համայնքի և բնակավայրերի անվանումների վերաբերյալ գրառումները պետք է կատարել ամբողջական և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանումներին համապատասխան:

12. Հաշվետվության վերին մասի 1-ին և 2-րդ  տողերում լրացվում է համայնքում հաշվառված տնային տնտեսությունների ընդհանուր քանակի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ առանձնացնելով հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ առկա տնտեսությունների քանակը: Հաշվետվության ուղղահայաց սյունակներում լրացվում են հետևյալ վիճակագրական տվյալները` մշտական (ներառյալ ժամանակավոր բացակա) բնակչության, այդ թվում՝ առանձնացվում է մշտապես ներկա և ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակները (3-5-րդ), երկարատև բացակայող բնակչության թվաքանակը` հաշվարկվում է «Համայնքի գրքի» 17-26-րդ տողերի համապատասխան գրանցումների հիման վրա (6-րդ), առկա (ներառյալ ժամանակավոր ներկա) բնակչության թվաքանակը (7-րդ), համայնքի առկա բնակչության թվաքանակն ըստ առանձին տարիքների և տարիքային խմբերի (8-21-րդ):

13. Հաշվետվության հորիզոնական տողերում արտացոլվում են տվյալները՝ ընդամենը բնակչություն (01), այդ թվում՝ տղամարդիկ (02), կանայք (03), ժամանակավոր ներկա բնակչություն (04), նրանցից՝ տղամարդիկ (05), կանայք (06): Հաջորդ տողերով վերոհիշյալ ցուցանիշներն առանձնացվում են ըստ տնային տնտեսություններում բնակվող անձանց (առանց ժամանակավոր ներկա գտնվողների) զբաղվածության՝ ընդամենը զբաղվածներ (07), գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվածներ (08), այլ բնույթի ոչ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվածներ (09), որոնցից առանձնացվում են կազմակերպություններում զբաղվածները (10):

14. Լրացված ցուցանիշների ճշգրտությունը  ստուգելիս հաշվի են առնվում սյունակների և տողերի միջև գոյություն ունեցող  հետևյալ փոխադարձ կապերը.

14.1. 01 տող=02 տող+03 տող (ըստ բոլոր սյունակների),

14.2. 04 տող=05 տող+06 տող (ըստ 7-21-րդ սյունակների),

14.3. 07 տող=08 տող+09 տող (ըստ 7-21-րդ սյունակների),

14.4. 01, 04, 07, 08, 09 և 10 տողերի՝ 7=14+18+19+20+21 (սյունակներ),

14.5. 01-03 տողերի` 3=4+5 (սյունակներ),

14.6. 02 և 05 տողերի՝ 7=14+18+19 (սյունակներ),

14.7. 03 և 06 տողերի՝ 7=14+20+21 (սյունակներ),

14.8. 01-10 տողերի՝ 12= 6+7+8+9+10+11 (սյունակներ):

15. Բնակչության ընդհանուր թվաքանակից տնային տնտեսություններում բնակվողների թվաքանակն ըստ զբաղվածության տեսակների առանձնացնելիս, անհրաժեշտ է բնակչության ընդհանուր թվաքանակից հանել ժամանակավոր ներկաներին, այնուհետև կատարել բաշխումը:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներով պայմանավորված, հաջորդ տարիներին հաշվետվության ներկայացման ժամանակ հաշվետվության ձևում ընդունել հետևյալ փոփոխությունները՝

20-րդ և 21-րդ սյունակների տարիքային խմբերը  2008թ. համար պահպանվում են
«16-60» և «61 և բարձր», իսկ հաջորդող տարիների համար սահմանվում են՝  2009թ. և 2010թ.՝ «16-61» և «62 և բարձր», 2011թ. և հետագա տարիների համար  «16-62» և «63 և բարձր»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_17995 Ձև թիվ 9-Ս
Տարեկան

Հաստատված է`

Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի 2006թ. սեպտեմբերի 
«15»-ի
թիվ 18-Ն որոշմամբ

Ներկայացվում  է՝
Հայաստանի Հանրապետության  Ազգային
վիճակագրական ծառայության  մարզային
գործակալության  տարածքային բաժին
Ներկայացնում  են՝ Հայաստանի Հանրապետության գյուղական
  համայնքները

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան
հաջորդող փետրվարի 25-ը

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սահմանված
կարգով հաստատված
«Պետական վիճակագրական աշխատանքների
տարեկան ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների
ներկայացման կարգի»

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ
սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ,
դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների
համար առաջացնում է պատասխանատվություն`օրենքով
սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
200___թ. հունվարի 1-ի դրությամբ

Մարզ ___________ տարածք ____________համայնք____________
բնակավայր________________

1

Ընդամենը տնային
տնտեսությունների քանակը

 

2

այդ թվում՝ առկա

 

 


 

Տողի
հա-
մարը

Բնակչություն

Առկա բնակչության բաշխումն  ըստ սեռի և տարիքի, տարեկան

մշտական
(ներառյալ
ժամանա-
կավոր
բացակա)
այդ թվում` երկա-
րատև
բա-
ցակա-
յող
առկա
(ներառ-
յալ ժա-
մանա-
կավոր
ներկա)

այդ թվում`

մշտա-
պես
ներկա
ժամա-
նակա-
վոր
բա-
ցակա
0-4 5 6 7 8-14 15 0-15 16 17 18 16-62 63
և
բարձր
16-60 61
և
բարձր
Ա Բ 3 4 5 6 7 8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

Բնակչության թվաքանակը, մարդ 01                                      

այդ թվում՝

տղամարդիկ

02        

 

 

 

 

   

 

     

 

 

 

X X
կանայք1) 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

X X

 

 

Բնակչության ընդհանուր թվաքանա-
կից Ժամանակավոր բնակվողներ
04 X X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

տղամարդիկ

05
X
X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

X X

կին

06 X X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

X X

 

 

Բնակչության ընդհանուր թվաքա-
նակից առանց ժամանակավոր
ներկաների)
ընդամենը զբաղվածներ
07 X X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

գյուղատնտեսական

աշխատանքներով

08 X X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այլ բնույթի ոչ   գյուղատնտեսականաշխատանքներով 09 X X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

կազմակերպություններում

10 X X X X

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1) մշտական բնակչության թվաքանակից՝ 15-49 տարեկաններ

______ (11)

 

 

____ ________  200  թ.

_______________________

_________

կատարողի անունը, ազգանունը, ստորագրությունը

հեռախոսի համարը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.10.2016, թիվ 15-Ն 01.01.2017, թիվ 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան