«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1560-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԻՋԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 152555190 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 1005236 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 192092937 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 8743030 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ոռոգման համակարգերի և գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերն ու գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 27 |
|
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԻՋԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN |
Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Գետահովտի ջրանցք |
18985566 |
2. |
Խաշթառակի ջրանցք |
39871341 |
3. |
Բերքաբերի ջրանցք |
21396120 |
4. |
Սրանոցի ջրանցք |
19368730 |
5. |
Աչաջուր N 2 I աստ. ջրհան կայանի հեռացնող ջրանցք |
10274348 |
6. |
Ակնաղբյուր-Լուսաձոր ջրհան կայանի հեռացնող ջրանցք |
24638504 |
7. |
Խաշթառակի ջրհան կայան |
14503324 |
8. |
Ջրաչափական կառույցի վերականգնում (առանց հոսքաչափի) |
3517257 |
|
ընդամենը |
152555190 |
II. Գույք | ||
1. |
Էքսկավատոր «էՕ-2621» |
0 |
2. |
Բուլդոզեր «ԴՏ-75» |
413778 |
3. |
Տրակտոր «ՄՏԶ-82» |
159375 |
4. |
Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ-6611» |
432083 |
|
ընդամենը |
1005236 |
Ընդամենը |
153560426 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԻՋԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN |
Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային |
1 |
2 |
3 |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Իջևան, Խաշթառակի N1 ջրամբար |
5496497 |
2. |
Ջրամբար Խաշթարակի-2 |
2048699 |
3. |
Իջևան,Հովքի ջրամբար |
3679381 |
ընդամենը` ջրամբարներ |
11224577 | |
1. |
Այգեհովտի պոմպակայան |
49140889 |
2. |
Աչաջուր, N 1 պոմպակայան |
6962691 |
3. |
Աչաջուր, N 2 պոմպակայան` II աստիճանի |
13014389 |
4. |
Աչաջուր, N 2 պոմպակայան` I աստիճանի |
7728435 |
5. |
Ակնաղբյուր - Լուսաձոր պոմպակայան |
19619800 |
6. |
Աչաջուր - Սևքար պոմպակայան |
16170792 |
7. |
Կիրանցի պոմպակայան |
2663592 |
ընդամենը` պոմպակայաններ |
115300588 | |
1. |
Խաշթառակի ջրանցքի գլխամաս |
1601898 |
2. |
Բերքաբերի ջրանցքի գլխամաս |
562118 |
3. |
Սրանոցի ջրանցքի գլխամաս |
59008 |
4. |
Գետահովտի ջրանցքի գլխամաս |
498001 |
5. |
Վազաշեն-Այգեհովտի պոմպակայանի I աստիճանի մոտեցնող ջրանցք |
62846747 |
ընդամենը` ջրանցքների գլխամասեր |
65567772 | |
Ընդամենը` ոռոգման համակարգեր |
192092937 | |
II. Գույք | ||
Տավուշի մարզ, Իջևան, ավտոտնտեսություն | ||
1. |
Բուլդոզեր «ԴԶ - 110» |
1411765 |
2. |
Բեռնատար «ՄԱԶ - 5549» |
633556 |
3. |
Բեռնատար «ԳԱԶ - ՍԱԶ - 3507» |
455123 |
4. |
Բեռնատար «ԳԱԶ 66-11» |
658413 |
5. |
Հատուկ «ԳԱԶ-53 ԱՏԶ-4.7» |
444698 |
6. |
Հատուկ «ԳԱԶ-5312» |
444698 |
ընդամենը` ավտոտնտեսություն |
4048253 | |
1. |
Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան (8 հատ) |
1506386 |
2. |
Գերկարճալիք անշարժ ռադիոկայան |
733491 |
3. |
Կարճալիք անշարժ ռադիոկայան |
1866890 |
ընդամենը` ռադիոկայաններ |
4106767 | |
Կենտրոնական պահեստ |
| |
1. |
Ցածր լարման վահան |
2351 |
2. |
Էլեկտրավահան |
3264 |
3. |
Թողունակության չափիչ |
433 |
4. |
Պոմպ |
5495 |
5. |
Պոմպ |
5495 |
6. |
Տրանսֆորմատոր` ցածր լարման |
20167 |
7. |
Էլեկտրական ամբարձիչ |
11630 |
8. |
Շարժական պոմպակայան |
41625 |
9. |
Էլեկտրական չափիչ սարքավորում |
120375 |
10. |
Էլեկտրական չափիչ սարքավորում |
120375 |
11. |
Էլեկտրական եռաֆազ երկտարիֆ հաշվիչ |
128400 |
12. |
Էլ. եռաֆազ երկտարիֆ հաշվիչ |
128400 |
ընդամենը` պահեստում |
588010 | |
ընդամենը` գույք |
8743030 | |
Ընդամենը |
200835967 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |