ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 1996 թվականի N 403
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը`
1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
2. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
3. Սահմանել, որ բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումն իրականացվում է 1996 թվականի պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում` համապատասխան հիմնարկի ղեկավարի հրամանով:
Նոր պաշտոնային դրույքաչափերի սահմանման ժամանակ ապահովել հերթական պաշտոնների դրույքաչափերի միջև անհրաժեշտ հարաբերակցությունը:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման հանրապետական մարմիններին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1996 թվականի օգոստոսի 10-ը առանձին բյուջետային հիմնարկների հաշվարկային աշխատողների թվաքանակը և աշխատավարձի ֆոնդը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ և մինչև 1996 թվականի օգոստոսի 20-ը իջեցնել յուրաքանչյուր բյուջետային հիմնարկի և կազմակերպության:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` բյուջետային հիմնարկների աշխատողների հաստատված թվաքանակները հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի նախագծում` համապատասխան ծախսերի պլանավորման համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման հանրապետական մարմիններին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1996 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ համակարգի բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին տրվող հավելումների և նույն պաշտոնի համար սահմանվող դրույքաչափերի տարբերակման (ուսուցիչներինը` ըստ կրթության և աշխատանքային ստաժի, դատախազության ու դատական մարմինների աշխատողներինը` ըստ դասային կոչումների և այլն) նոր կարգի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին տրվող հավելումների և նույն պաշտոնի համար սահմանվող դրույքաչափերի տարբերակման նոր կարգը:
7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման հանրապետական մարմիններին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1996 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` մինչև 1996 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների պետական ռեգիստրում գրանցման և նրանց աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի մասին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ:
10. Սահմանել, որ պետական ձեռնարկության կարգավիճակ ունեցող առողջապահական, կրթական և այլ հիմնարկների համար սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերը հաշվարկային բնույթ ունեն և դրանց ներքին սահմանները հիմք են ծառայելու նշված ոլորտների պետական պատվերի ձևավորման ու բյուջետային այլ ծախսերի հաշվարկման համար:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» N 311 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների, մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների տարբեր մասնագետների թվաքանակների հաստատված հարաբերակցությունը համարվում է հաշվարկային և հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծախսերի հաշվարկման համար:
12. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 603)
13. Գաղտնի:
14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի ուժը կորցրած որոշումների ցանկը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված N 1 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության նախարարության ԵՎ արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատների, դրանց համակարգերի, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, զինվորական դատարանների ու Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը
(հավելվածն ուժը կորցրել է 04.11.96 N 603)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.04.1997, N 124 | 01.05.1997, N 403 | |
04.11.1996, N 603 | 04.11.1996, N 403 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|