Գլխավոր տեղեկություն
Համար
N 175
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2006-04.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.15/23(232)
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
N 175

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ`

ա) մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի N 166-Ն որոշման 1-ին կետով խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի սահմանումը, նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հաշվարկվում էր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգով» և, համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէնեգիայի սակագների մասին» N 15 որոշման, դրանցից առաքվող 1 կՎտժ էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ էր հանդիսանում մինչև 3,0 ԱՄՆ ցենտին համարժեք դրամը` առանց ավելացված արժեքի հարկի,

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի N 166-Ն որոշման 1-ին կետով խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող 1 կՎտժ էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ է սահմանվել 2,0 ԱՄՆ ցենտին համարժեք դրամը` առանց ավելացված արժեքի հարկի, ինչը կարող էր վատթարացնել մինչև նշված որոշման ընդունումը հանձնաժողովի կողմից խմելու ջրատարների վրա փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար լիցենզիա ստացած անձանց վիճակը` նկատի ունենալով կառուցման լիցենզիա ստանալու պահին նրանց կողմից սպասվող ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշները կամ արդյունքները,

և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետը չի կիրառվում մինչև նշված որոշման ընդունումը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիաներ ստացած անձանց կողմից կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի սահմանման ժամանակ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները կհաշվարկվեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի» համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահի տեղակալ`
Ն. Գրիգորյան
   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2007, N 208-Ն 04.06.2007, N 175
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան