ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թ. |
N 03-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 30.01.1999 Թ. ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի` 1999թ. հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 3 որոշումը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Հ. Մանուկյան |