ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
6 սեպտեմբերի 2006 թ. |
N 23-Ն |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
2. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հ. Մանուկյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և իրավական այլ ակտերով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդին (այսուհետ` Արդարադատության խորհուրդ) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են օրենքներով, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և իրավական այլ ակտերով:
3. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, Արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումներով և իրավական այլ ակտերով:
4. Աշխատակազմն ունի ՀՀ զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, սահմանված կարգով հաստատված ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
5. Աշխատակազմի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում»:
6. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) աջակցում է Արդարադատության խորհրդի, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը.
բ) կատարում է Արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի հանձնարարությունները.
գ) նախապատրաստում է Արդարադատության խորհրդի նիստերը.
դ) Արդարադատության խորհրդին է ներկայացնում օրենքով սահմանված կարգով մինչև խորհրդի նիստը բերված միջնորդությունները, այլ փաստաթղթերը.
ե) Արդարադատության խորհրդի հանձնարարությամբ նախապատրաստում և տրամադրում է անհրաժեշտ նյութեր և տևեկատվություն.
զ) Արդարադատության խորհրդի անդամներին և շահագրգիռ անձանց է տրամադրում Արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը.
է) արձանագրում է Արդարադատության խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է Արդարադատության խորհրդի ընդունած ակտերը:
8. Աշխատակազմն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Աշխատակազմը կառավարում են դատարանների նախագահների խորհուրդը և հիմնադիրը օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
10. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Արդարադատության խորհրդի քարտուղարը:
11. Արդարադատության խորհրդի քարտուղարը՝
ա) ապահովում է աշխատակազմի բնականոն գործունեությունը.
բ) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
գ) ապահովում է Արդարադատության խորհրդի, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի լիազորությունների արդյունավետ իրականացումը.
դ) ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
ե) պարբերաբար ուսումնասիրում է աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում դեպարտամենտի ղեկավարին.
զ) ղեկավարում է աշխատակազմի աշխատանքները.
է) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
ը) աշխատակազմի անունից տրամադրում է տեղեկություններ.
թ) ապահովում է աշխատակազմում դատական ծառայության իրականացումը.
ժ) ՀՀ օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ աշխատակազմի դատական ծառայողներին.
ժա) դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ աշխատակազմի դատական ծառայողի կողմից թույլ տված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում դատական դեպարտամենտի ղեկավարին.
ժգ) հանդիսանում է աշխատակազմում դատական ծառայողների անձնական գործերի վարման պատասխանատուն.
ժդ) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ։
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
12. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
13. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: