Գլխավոր տեղեկություն
Համար
N 580
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.06.2006-21.04.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.03.2018

040.0580.18.09.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 580
քաղ. Երևան 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ (ՍՈՎՈՐԱԲԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ) ԳՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 26, 28, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածների և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 3-րդ կետի պահանջները, ինչպես նաև հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվային ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի 1-ին ենթաբաժնում նշված տվյալները (տեղեկությունները) կարող են հիմք ընդունվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (ակտիվների) շուկայական (սովորաբար կիրառվող) գների չափը գնահատելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունն իր կողմից իրականացվող դիտարկման (մոնիտորինգ) արդյունքներով` սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տրամադրում է տեղեկատվություն`

յուրաքանչյուր ամիս, մինչև հաջորդ ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում ապրանքների (ծառայությունների, այլ ակտիվների) գործող գների (սակագների) վերաբերյալ (նշելով այդ ապրանքների (ծառայությունների և այլ ակտիվների) դասակարգման ծածկագիրը (կոդ), բացառությամբ սույն որոշման հավելվածում նշված ապրանքների (ակտիվների) գործող գների.      

յուրաքանչյուր ամիս, տասնօրյա կտրվածքով, մինչև հաջորդ ամսվա 10-ը` սույն որոշման հավելվածում նշված ապրանքների (ակտիվների) գործող գների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 18-ի N 580 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ)

 

Բ ա ժ ի ն  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության, տարածքային հարկային տեսչությունների (այսուհետև` հարկային տեսչության մարմին) հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) ժամանակ:

2. Սույն կարգի իմաստով`

ա) «ակտիվների շարժ (օգտագործում)» է համարվում այլ ակտիվների ավելացման, պարտավորությունների նվազման, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող նվազեցումների, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի չառնվող նվազեցումների համակարգումը.

բ) «ակտիվների առաջացման աղբյուր» է համարվում այլ ակտիվների նվազման, պարտավորությունների ավելացման (աճի) չհարկվող եկամտի (շահույթի) հանրագումարը.

գ) «շահագրգռվածության հիման վրա կատարված (կնքված) գործարքներ» են համարվում այն գործարքները, որոնք կատարվել (կնքվել) են`

- հարկ վճարողի և այդ հարկ վճարողի կախյալ հարկ վճարողի միջև`

առանց «բացված ձեռքի սկզբունքի» պահպանման:

Սույն կարգի կիրառման առումով` հարկ վճարողը մեկ այլ (հիմնական) հարկ վճարողի նկատմամբ համարվում է կախյալ հարկ վճարող, եթե հիմնական հարկ վճարողն ունի օրենքով չարգելված ձևով մյուս հարկ վճարողի որոշումները կանխորոշելու իրավունք.

- այն հարկ վճարողների միջև, որոնց որոշումները կանխորոշելու իրավունք ունեցողը միևնույն հարկ վճարողը (վճարողները) է (են), կամ (որոշումները կանխորոշելու իրավունք ունեցող հարկ վճարողի ֆիզիկական անձ լինելու դեպքում) նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրները, այլ հարազատները և (կամ) ազգականները:

«Բացված ձեռքի սկզբունքը» համարվում է չպահպանված, եթե հարկային տեսչության մարմինների կողմից կատարված վերլուծությունները և համադրումներն ապահովում են փաստարկներ` եզրակացնելու համար, որ, ըստ էության, տեղի է ունեցել գների տրանսֆեր (հարկվող օբյեկտների կարգավորման, հարկային պարտավորությունների պլանավորման նպատակով գների նպատակային ձևակերպում)` համանման պայմաններում և հանգամանքներում այլ երկու անկախ հարկ վճարողների (սուբյեկտների) միջև սովորաբար կիրառվող գներից տարբերվող գներով գործարքի կատարման ձևով:

3. Սույն կարգի իմաստով «ակտիվներ», «պարտավորություններ», «պարտավորությունների նվազում», «նվազեցումներ» հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

 

 

 Բ ա ժ ի ն  2

 

Հարկային տեսչության մարմինների կողմից հարկվող օբյեկտների եվ հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) հաջորդականությունը

 

4. Հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների (այսուհետև` գրանցումներ) վերաբերող), սահմանված փաստաթղթերի բացակայության, այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու (այլ թվում` ստուգումների (ուսումնասիրությունների) իրականացման ժամանակ), հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (գրանցումներին վերաբերող) փաստաթղթերը սահմանված կարգի կոպիտ խախտումներով վարելու, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու դեպքում (մասնավորապես, շահագրգռվածության հիման վրա կնքված գործարքների դեպքում, երբ գործարքները կնքվում են առանց «բացված ձեռքի սկզբունքի» պահպանման), ինչպես նաև այն դեպքերում, երբ պահպանված չեն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները, հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության ոլորտների համար) հաշվարկում է հարկային տեսչության մարմինը` հետևյալ հաջորդականությամբ`

ա) ելակետային չափերի որոշման համար անհրաժեշտ վերլուծության կատարում.

բ) հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունները հաշվարկելու (գնահատելու, վերագնահատելու) համար անհրաժեշտ ելակետային չափերի որոշում.

գ) հարկվող օբյեկտների հաշվարկում (գնահատում, վերագնահատում), դրանից բխող հարկային պարտավորությունների հաշվարկում (գնահատում, վերագնահատում) և արդյունքների ձևակերպում:

 

Բ ա ժ ի ն  3

 

Ելակետային չափերի որոշման համար անհրաժեշտ վերլուծության կատարումը ԵՎ հարկվող օբյեկտների ու հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) համար անհրաժեշտ ելակետային չափերի որոշումը

 

5. Ելակետային չափերի որոշումը հարկ վճարողի իրականացրած գործունեության արդյունքում ակտիվների (միջոցների) շարժի (օգտագործման) և ակտիվների առաջացման (գոյացման) աղբյուրների իրական չափերի մնացորդների գնահատումն ու որոշումն է:

Ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ հարկային տեսչության մարմիններին օգտագործում են սույն բաժնում նշված տվյալների անհրաժեշտ աղբյուրները` ելակետային չափերին առավել ճշգրիտ գնահատական տալու համար:

Տվյալների տարբեր աղբյուրների կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում, հարկային տեսչության մարմինը տվյալների այլ աղբյուրների ընդգրկման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված աղբյուրներով կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:

Սույն կետում նշված կարգով և սույն կարգի 6-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված աղբյուրների օգտագործմամբ` ելակետային տվյալների չափերի որոշման հիման վրա հարկ վճարողի հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) մասին որոշումը (եզրակացությունը) ընդունում է առնվազն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարի (Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետի) պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:

 

Ե ն թ ա բ ա ժ ի ն  3.1

 

Ակտիվների շարժի (օգտագործման) չափի մնացորդի որոշումը

 

6. Հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի համար ակտիվների շարժի (օգտագործման) (այլ ակտիվների ավելացման (աճի), պարտավորությունների նվազման, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող նվազեցումների, հարկվող օբյեկտների հաշվարկման ժամանակ հաշվի չառնվող նվազեցումների հանրագումար) չափի մնացորդի որոշման համար հիմք է ընդունվում`

ա) հարկ վճարողի ներկայացրած սկզբնական հաշվառմանը, գրանցումներին վերաբերող և այլ համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.

բ) հարկ վճարողի մոտ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված ակտիվների արժեքի, ինչպես նաև վաճառքի (իրացման) վերաբերյալ տվյալները (այդ թվում` այդ հարկ վճարողի մոտ կատարված այդ ակտիվների հսկիչ գնման արդյունքները), ինչպես նաև հարկային տեսչության մարմնի կողմից սահմանված կարգով իրականացված գույքագրման և չափագրման տվյալները (մասնավորապես, պահեստում և անավարտ արտադրության մեջ ապրանքների, հումքի, կիսապատրաստվածքների մնացորդների, միավոր արտադրանքի արտադրության ծախսի նորմանների և այլ տեսակարար ցուցանիշների, կորստի միջին տոկոսի, ակտիվների օգտագործման (վաճառքի և այլ) ինտենսիվությունն արտահայտող ցուցանիշների (այդ թվում` իրականացված խրոնոմետրաժով արձանագրված) մասին և այն).

գ) սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`

- Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության (այսուհետև` վիճնախարարություն) կողմից սույն կարգի կիրառման նպատակով տրամադրված տեղեկության տվյալներում արտացոլված ակտիվների իրացման միջին գները:

Սույն ենթակետով նախատեսված աղբյուրի օգտագործման ժամանակ, մինչև վիճնախարարության կողմից հաջորդ ժամանակաշրջանի համար սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը, կիրառվում է նախորդ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացված տեղեկատվությունը (բացառությամբ որոշման հավելվածում նշված ապրանքատեսակների), եթե հաջորդ ժամանակաշրջանի համար նախատեսված տեղեկատվության տվյալներով ակտիվների միջին գներն ավելի բարձր են նախորդ ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) գործող ակտիվների միջին գներից:

Վիճակագրական տեղեկությունների օգտագործման ժամանակ հաշվի են առնվում նաև հարկ վճարողի կողմից իրականացվող գործունեության բնույթը (մեծածախ կամ մանրածախ առևտուր, անմիջապես արտադրող, անմիջապես ներմուծող, շահութաբերության (եկամտաբերության) միջին մակարդակ և այլն):

Սույն աղբյուրի օգտագործման ժամանակ, ելնելով հարկ վճարողի կողմից իրականացվող գործունեության բնույթից, վիճնախարարության կողմից տրամադրված ակտիվների իրացման միջին գների հաշվով, անհրաժեշտության դեպքում (այդ թվում` նաև հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից բերված այլ աղբյուրների մասին տեղեկությունները), կատարվում են համապատասխան ճշգրտումներ` ակտիվների իրացման միջին գները 20 տոկոսի չափով պակասեցնելու միջոցով.

- Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ակտիվների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից սահմանված հսկիչ գների մասին տվյալները.

- սեփականաշնորհվող գույքի գնահատման տվյալները.

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից ակտիվների արժեքների մասին իրականացված գնահատականները.

- անշարժ գույքի կամ այլ ակտիվների առքուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, մասնագիտացված կոմիսիոն խանութներ, բորսաներ, մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ), լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիա տրամադրող պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի մասնագետների և այլ մասնագիտական (փորձագիտական) եզրակացությունը (գնահատականը).

- մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ ակտիվների գնահատված գները.

- պետական գնումների և բյուջետային ծախսերի նախահաշվի կազմման ժամանակ հիմք ընդունված գները.

- գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում` նաև համապատասխան դեպքերում (մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում) «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները` հաշվի առնելով հարկ վճարողի կողմից իրականացվող գործունեության ժամանակաշրջանը, վայրը, այլ առանձնահատուկ պայմաններ.

- համանման ակտիվի աճուրդային կամ դատական կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները.

- գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային տեսչություններից և այլ լիազոր մարմիններից հարկ վճարողի ակտիվների, պարտավորությունների կամ գործարքների վերաբերյալ սահմանված կարգով ստացված տեղեկությունները,

- պետության կամ այլ անձանց շինարարական պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում նախատեսված շահույթը,

- կապիտալ շինարարության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաստատված շինարարական նորմերը (չափերը). 

դ) համանման պայմաններում (գործունեության ոլորտ, մասնագիտացում, շրջանառության ծավալներ, աշխատողների թիվ, գործունեության իրականացման վայր և այլն) գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև համապատասխան ժամանակաշրջանում և համանման հանգամանքներում կիրառված գների ու հարկման համար հիմք հանդիսացող այլ ցուցանիշների մասին տվյալները:

(6-րդ կետը լրաց. 13.04.06 N 580-Ն) 

7. Ակտիվների շարժի (օգտագործման) չափերի վերլուծման ժամանակ` ակտիվների ավելացումը (աճը) որոշում է որպես հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի դրական տարբերություն.

պարտավորությունների նվազման չափը որոշում է որպես հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ պարտավորությունների արժեքի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պարտավորությունների արժեքի դրական տարբերություն.

հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող (հաշվի չառնվող) նվազեցումների որոշման ժամանակ պարտադիր լրացուցիչ ընդունվում են (հաշվի են առնվում) հարկ վճարողի իրականացրած գործունեության հետևանքով առաջացած բոլոր լրացուցիչ նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ), այդ թվում` նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված լրացուցիչ միջոցները (առանց եկամտահարկի հաշվարկման ժամանակ իրականացվող անձնական նվազեցումների): Աշխատանքի վարձատրությանն ուղղված լրացուցիչ միջոցների չափի վերաբերյալ այլ տվյալների և տեղեկությունների (այդ թվում` նմանատիպ մասնագիտության վարձատրության վերաբերյալ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողների մոտ) բացակայության դեպքում կարող են հիմք ընդունվել մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական տվյալների և փաստացի վճարված (հաշվարկված) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների դրական տարբերության չափը:

8. Այն դեպքերում, երբ բացակայում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) հարկ վճարողի կողմից ակտիվների այլ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերման վերաբերյալ, այդ ակտիվները համարվում են ձեռք բերված հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանում:

 

Ե ն թ ա բ ա ժ ի ն  3. 2

 

Ակտիվների առաջացման աղբյուրների չափի մնացորդի որոշումը եվ վերլուծումը

 

9. Հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի համար ակտիվների առաջացման աղբյուրների (այլ ակտիվների նվազման, պարտավորությունների ավելացման (աճի), չհարկվող եկամտի (շահույթի) առաջացման հանրագումար) չափի մնացորդի որոշման համար հիմք են ընդունվում հարկ վճարողի ներկայացրած սկզբնական հաշվառմանը, գրանցումներին վերաբերող և այլ համապատասխան հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան այլ տվյալները:

10. Ակտիվների առաջացման աղբյուրների չափերի վերլուծման ժամանակ`

ակտիվների նվազման չափը որոշվում է որպես հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի դրական տարբերություն.

պարտավորությունների ավելացման (աճի) չափը որոշվում է որպես հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պարտավորությունների արժեքի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ պարտավորությունների արժեքի դրական տարբերություն.

չհարկվող եկամտի (շահույթի) չափը որոշվում է որպես հաշվետու (ստուգվող) տարվա վերջին օրվա դրությամբ չհարկվող եկամտի (շահույթի) չափի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ չհարկվող եկամտի տարբերություն (դրական կամ բացասական):

11. Ակտիվների նվազման կամ պարտավորությունների ավելացման կամ չհարկվող եկամտի (շահույթի) առաջացման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում ակտիվների նվազումը կամ պարտավորությունների ավելացումը (աճը) կամ չհարկվող եկամտի (շահույթի) առաջացումը համարվում է կատարված հաշվետու (ստուգման) ժամանակաշրջանին նախորդած ժամանակաշրջաններում:

 

Բ ա ժ ի ն  4

 

Հարկվող օբյեկտների ԵՎ հարկային պարտավորությունների հաշվարկումն ու ձԵՎակերպումը

 

12. Սույն կարգի դրույթներին համապատասխան որոշված ակտիվների շարժի (օգտագործման) և ակտիվների առաջացման աղբյուրների չափերի մնացորդների վերլուծության միջոցով որոշված դրական տարբերությունը (ակտիվների շարժի (օգտագործման) չափի մնացորդից հանած ակտիվների առաջացման աղբյուրների չափի մնացորդը) արտահայտում է հարկ վճարողի իրականացրած գործունեության արդյունքներին համապատասխանող հարկվող օբյեկտի (ներառյալ անուղղակի հարկերը) գնահատական, որի շեղումը հարկ վճարողի ներկայացրած հաշվարկներում (հայտարարագրերում) ցույց տրված հարկվող օբյեկտից` իրենից ներկայացնում է հարկ վճարողի հարկվող օբյեկտի` հարկային տեսչության մարմնի կողմից սույն կարգի դրույթներին համապատասխան իրականացված ճշգրտում (վերագնահատում)` համախառն եկամտի ավելացման միջոցով (ներառյալ անուղղակի հարկերը):

Ընդ որում, պետության կամ այլ անձանց պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում շինարարություն իրականացնողների կողմից կատարված ծախսերը հարկման նպատակով ընդունվում են փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան այդ պատվերներով (այդ թվում` մրցույթներով) նախատեսված ծախսերի (ծախսումների) մեծությունից:

(12-րդ կետը լրաց. 13.04.06 N 580-Ն)

13. Հաշվետու (ստուգվող ժամանակաշրջանի համար (այդ թվում` ստուգման ժամանակ) հարկ վճարողի ներկայացրած հայտարարության (հաշվարկի, հայտարարագրի) մեջ արտացոլված ակտիվների շարժի (օգտագործման) չափը (ակտիվների աճի, պարտավորությունների նվազման, նվազեցումների (հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող կամ հաշվի չառնվող) չափի հանրագումարը) սույն կարգով սահմանված ձևով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից որոշված ակտիվների շարժի (օգտագործման) չափը գերազանցելու դեպքում ակտիվների շարժի (օգտագործման չափի մեծությունն ընդունվում է հարկ վճարողի ներկայացրած մեծության չափով:

14. Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված (ճշգրտված, գնահատված, վերագնահատված) համախառն եկամտի հիման վրա հարկային պարտավորությունները (այդ թվում` հարկային գործակալի կողմից հարկի հաշվարկման և պահման պարտավորության գծով) հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով:

15. Սույն կարգի համապատասխան հաշվարկված հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) փաստաթղթավորումը (ձևակերպումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով և արտացոլվում (կցվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող համապատասխան ակտում:

 

Բ ա ժ ի ն 5

 

Հարկվող օբյեկտների ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ պարտավորությունների հաշվարկման առանձնահատկությունները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության ոլորտներում

 

16. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության այն ոլորտներում, որտեղ հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների չափը կախված է այդ ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների ակտիվների շարժի (օգտագործման) ու առաջացման աղբյուրների չափից, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքները կնքվել (կատարվել) են շահագրգռվածության հիման վրա, հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ կարող են կիրառվել սույն կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններով սահմանված դրույթները:

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 18-ի N 580 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

այն ապրանքների (ակտիվների), որոնց` սպառողական շուկայում գործող գների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի ԵՎ վերլուծության նախարարությունը տրամադրում է ամեն ամսվա յուրաքանչյուր տասն օրվա

համար

 

NN
ը/կ
Ապրանքային ծածկագիրը (կոդ) ըստ ԱՏԳ դասակարգչի Ապրանքի անվանումը
1. 2204; 2205; 2206; 2207; 2208 ալկոհոլային խմիչքներ
2. 2710 00 270; 2710 00 290; 2710 00 320; 2710 00 340; 2710 00 360; 2710 00 690; 2710 00 700 նավթ և նավթամթերք
3. 1101-1102 հացահատիկի և այլ ալյուր

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան