Գլխավոր տեղեկություն
Համար
N 696
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.10.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 696
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԱՐԱԲԿԻՐԻ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ՄԱՇՏՈՑԻ, ՇԵՆԳԱՎԻԹԻ ՈՒ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների թաղային համայնքների կազմավորումը`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինները:

2. (կետն ուժը կորցրել է 04.09.97 N 420)

3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու նախկին բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

4. Սույն որոշմամբ լուծարման ենթակա բաժինների գույքը սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ