Գլխավոր տեղեկություն
Համար
N 1329-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2006-29.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.11/52(507) Հոդ.1081
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1329-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» (միայն «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմին հաջորդող), «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» և «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Հայտարարատուի ցանկությամբ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցների՝ նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված այլ մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 2144-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 27
Երևան