ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. |
N 348-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՇԱՎԱՐՇ ՄԱԼԱՔՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 258 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 3-ի թիվ 29 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Շավարշ Մալաքյան» (լիցենզիա` թիվ 258) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Շավարշ Մալաքյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Կոմիտասի 12) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|