«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 1997 թվականի N 467
քաղ. Երևան
ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փախստականներին անհատական բնակարանային շինարարության նպատակով սահմանված կարգով հողամասեր հատկացնելու համար Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող անօգտագործելի հողերից 2,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |