ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թ. |
N 02-Ա |
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանին նշանակել Եվրոպայի խորհրդի դատավորների կոնսուլտատիվ խորհրդում ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչ:
2. Ս. Միքայելյանի ժամանակավոր բացակայության ժամանակ Եվրոպայի խորհրդի դատավորների կոնսուլտատիվ խորհրդում վերջինիս փոխարինում է Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Բաղդասարյանը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Հ. Մանուկյան |