«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306242
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հուլիսի 2006 թ. |
N 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հիմնական շինարարական նյութերի, մասերի և կառուցատարրերի ձեռքբերման գների մասին» Ձև թիվ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) միանվագ հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200__թվականի __________________ ամսվա համար
Տողի հ/հ | Շինարարական նյութի անվանումը | Հակիրճ բնութագիրը | Չափի միավորը | Ծածկագիրը (կոդը ) ըստ ԱԴԳՏ-ի | Ընթացիկ տարվա | Գնի փոփոխության պատճառը (նշել ծածկագիրը) | |||
հաշվետու ամսում | նախորդ ամսում | ||||||||
մեկ միավորի գինը (դրամ) | ձեռք բերված քանակը | մեկ միավորի գինը(դրամ) | ձեռք բերված քանակը | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Շինարարական նյութերի ծածկագրերը (ըստ ԱԴԳՏ-ի, սյունակ 5) կազմակերպության կողմից չեն լրացվում:
Լրացնելուց տողերը չբավականացնելու դեպքում ավելացվում է լրացուցիչ էջ (էջեր):
_____________________________________ |
Ղեկավար` _______________ Կ. Տ. |
|
|
|
|
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. «ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձև թիվ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) միանվագ հետազոտության հարցաթերթը ներկայացնում են շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը: Հարցաթերթի լրացման համար հիմք են հանդիսանում սկզբնական հաշվառման հաշիվները, ապրանքագրերը (բեռնագրերը), հաշիվ-ֆակտուրաները և այլն, որոնցում արտացոլվում է ձեռք բերված նյութերի, դետալների և կառուցատարրերի քանակի, գնի և արժեքի վերաբերյալ տեղեկատվություն: Հարցաթերթի լրացման համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի մատակարարներ, որոնք ձեռք բերվող նյութերի ծավալում ամենամեծ մասնաբաժինն ունեն և որոնց մատակարարումը կրում է կայուն բնույթ: Եթե կազմակերպությունը նույն նյութը գնում է մի քանի մատակարարներից, ապա դիտարկման հարցաթերթի լրացումը ամեն մատակարարի համար կատարվում է առանձին:
2. Սյունակ «1»-ում նշվում է տողի հերթական համարը:
1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) դիտարկման հարցաթերթում լրացվող շինանյութերի անվանացանկը
Տողերի հ/հ |
Շինանյութերի անվանացանկը | Չափի միավորը | Տողերի հ/հ |
Շինանյութերի անվանացանկը | Չափի միավորը | Տողերի հ/հ |
Շինանյութերի անվանացանկը | Չափի միավորը |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Պանելներ, նախատեսված դրսի պատերի համար | խոր.մ | 17 | Անտառանյութ | խոր.մ | 33 | Ծեփամածուկային նյութեր | տ |
2 | Ներսի պատերի պանելներ, միջնորմներ | խոր.մ | 18 | Մանրատախտակ | քառ.մ | 34 | Թուջե խողովակներ | տ |
3 | Եզրային և հարթ երեսապատման սալիկներ, ծածկասալիկներ | խոր.մ | 19 | Պատուհաններ, դռներ | քառ.մ | 35 | Ջրագազատար պողպատյա խողովակներ | տ |
4 | Բազմածակոտկեն ծածկասալիկներ | խոր.մ | 20 | Փայտատաշեղային սալիկներ | քառ.մ | 36 | Պլաստմասսե խողովակներ | մ |
5 | Ծանր բետոնե բլոկներ | խոր.մ | 21 | Հանքաթելային սալիկներ | խոր.մ | 37 | Ազբեստացեմենտե խողովակներ | մ |
6 | Ապրանքային բետոն | խոր.մ | 22 | Կերամիկական գլազուրապատ երեսապատման սալիկներ | քառ.մ | 38 | ճենապակյա լվացարաններ և զուգարանակոնքեր | կոմպլ. |
7 | Ապրանքային շաղախ | խոր.մ | 23 | Քարե երեսապատման սալիկներ | քառ.մ | 39 | Լոգարաններ | կոմպլ. |
8 | Աղյուս | հազ. պայմ. աղյուս | 24 | Սովորական պրոֆիլի ազբեստացեմենտային շերտեր | քառ.մ | 40 | Լուսամփոփներ | հատ |
9 | Տուֆ | խոր.մ | 25 | Ռուբերոիդ | քառ.մ | 41 | Էլեկտրատեղակայման սարքավորանք | հատ |
10 | Պանելներ | քառ.մ | 26 | Լինօլեում | քառ.մ | 42 | Մալուխներ | կմ |
11 | Գիպսաբետոնային պանելներ | խոր.մ | 27 | Պատուհանի ապակի | քառ.մ | 43 | Լարեր | կմ |
12 | Խիճ | խոր.մ | 28 | Ցեմենտ | տ | 44 | Բենզին | տ |
13 | Ավազ | խոր.մ | 29 | Գաջ | տ | 45 | Դիզելային վառելիք | տ |
14 | Կոպիճ կերամզիտային | տ | 30 | Ասֆալտաբետոնային խառնուրդ | տ | 46 | Էլեկտրաէներգիա |
հազ. կվտ/ժ |
15 | Պողպատյա կառուցատարրեր | տ | 31 | Բիտում | տ | 47 | Պողպատյա խողովակներ | տ |
16 | Տեսակավոր պողպատ Ա III դասի պարբերա-կան պրոֆիլի ամրան | տ | 32 | Լաքաներկային նյութեր | տ | 48 | Ծածկաթիթեղ | քառ.մ |
3. Սյունակ «2»-ում նշվում է ձեռք բերված շինարարական նյութի անվանումը:
4. Սյունակ «3»-ում նշվում է ձեռք բերված յուրաքանչյուր շինարարական նյութի բնութագիրը (մակնիշը, հաստությունը, ծավալը, տրամագիծը և այլն):
5. Սյունակ «4»-ում յուրաքանչյուր շինանյութի տեսակի համար նշվում է չափի միավորը հրահանգում ներկայացված համապատասխան չափի միավորներով:
6. Սյունակ «5»-ը` «Ծածկագիրը ըստ ԱԴԳՏ-ի» կազմակերպության կողմից չի լրացվում:
7. Սյունակ «6»-ում, «8»-ում նշվում է նյութի մեկ միավորի ձեռքբերման միջին կշռված գինը` առանց ավելացված արժեքի հարկի և այլ հարկերի, ինչպես նաև մատակարարման-վաճառահանման, տրանսպորտային և այլ ծախսերի: Մատակարարման-առաքման ծախսերը ներառում են կապալառուին մատակարարող և վաճառահանող կազմակերպությունների կողմից նյութերի ձեռքբերման և կոմպլեկտավորման հետ կապված մատուցված միջնորդային ծառայությունների դիմաց կատարվող հավելավճարները և կոմիսիոն վճարները:
Տրանսպորտային ծախսերը ներառում են բոլոր ծախսերը (բացի մատակարարի բացթողման գնի մեջ հաշվի առնվածից) երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտի այլ տեսակներով փոխադրման, առաքման և հատկացման կայարաններում վագոնների հատկացման և հավաքման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների ծախսերը` ըստ տրանսպորտային տարբեր հավելավճարների տեսակների:
Այն դեպքում, երբ կազմակերպությունը ձեռք բերված նյութը տեղ է հասցնում սեփական տրանսպորտով, նյութի արժեքի մեջ պետք է ներառել սեփական տրանսպորտային ծախսերը: Եթե կազմակերպության կողմից ձեռք են բերվում ներմուծված նյութեր (դիտարկված անվանացանկից), ապա տարադրամով վճարված գինը հաշվետվությունում լրացվում է դրամով: Վերահաշվարկը դրամի իրականացվում է առուվաճառքի պայմանագրով համաձայնեցված փոխարժեքով:
Ամսվա ընթացքում գնված շինանյութերի խմբաքանակից հաշվարկվում է միջին կշռված ամսական գին: Օրինակ, ենթադրենք ամսվա ընթացքում ձեռք է բերվել ցեմենտ «Մ-400» 3 խմբաքանակով և ձևավորվել են հետևյալ գները.
Ցեմենտ Մ - 400 | Չափի միավորը | Գնված նյութի | ||
---|---|---|---|---|
քանակը | գինը (դրամ) | արժեքը (դրամ) | ||
Ա | Բ | 1 | 2 | 3=[1]*[2] |
I խմբաքանակ | տ | 20 | 34000 | 680000 |
II խմբաքանակ | տ | 25 | 35000 | 875000 |
III խմբաքանակ | տ | 40 | 37000 | 1480000 |
Ընդամենը | 85 | 35706 | 3035000 |
Ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ.
20*34000+25*35000+40*37000 |
= 35705.88 |
25+40 |
|
8. Սյունակ «7»-ում, «9»-ում շինարարական նյութի յուրաքանչյուր տեսակի համար նշվում է ամսվա ընթացքում ձեռք բերված փաստացի քանակը` ստորակետից հետո երկու տասնորդական նիշով:
9. Ըստ ապրանքափոխանակության կամ փոխհաշվանցի, հաշվետու կազմակերպությունը շինանյութերի ձեռք բերման ժամանակ սյունակ «6» և «8»-ում պետք է լրացվի հաշվարկային գինը (միջին գինը հաշվարկվում է` ելնելով ստացված ապրանքի արժեքից և քանակից), սյունակ «7» և «9»—-ում լրացվում է ձեռքբերված շինանյութի քանակը:
10. Սյունակ «10»-ում նշվում է հաշվետու ժամանակահատվածում ըստ դիտարկվող շինանյութերի առանձին տեսակների գների փոփոխության (նախորդ ամսվա համեմատ) հիմնական պատճառի ծածկագիրը:
|
Գների փոփոխության պատճառները |
Պատճառի ծածկագիրը |
- | Գների ուղղակի փոփոխություն մատակարարի կողմից |
01 |
- | Բեռնատար տրանսպորտի և միջնորդների կողմից մատուցվող ծառայությունների սակագների փոփոխություն |
02 |
- | Մատակարարի փոփոխություն |
03 |
- | Դիտարկվող արտադրանքի խմբերի ներսում տեսականու տեղաշարժեր |
04 |
- | Որակի փոփոխություն |
05 |
- | Այլ պատճառներ (նշել) |
06 |
1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) դիտարկման հարցաթերթի լրացման օրինակ
Տողի հ/հ | Շինարարական նյութի անվանումը | Հակիրճ բնութագիրը | Չափի միավորը | Ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի | Ընթացիկ տարվա հաշվետու ամսում | Գնի փոփոխության պատճառը (նշել ծածկագիրը) | |
մեկ միավորի գինը (դրամ) | ձեռք բերված քանակը | ||||||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
1 | Ապրանքային բետոն | Մ-300 | տ | 21600 | 389.43 | ||
2 |
-* - |
Մ-250 | տ | 17000 | 144.21 | ||
3 |
-* - |
Մ-150 | տ | 16000 | 37.15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|