Գլխավոր տեղեկություն
Համար
N 1110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.08.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.30/46(501) Հոդ.975
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1110-Ն

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման`

ա) 1-ին կետում «վերակազմակերպել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «վերակազմակերպել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

բ) 2-րդ կետում «ներառելով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «ներառելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

գ) 3-րդ կետի առաջին պարբերությունում «հանձնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

դ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «ամրացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «ամրացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել նաև 13970.2 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նաև Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող շենքի` 47800.0 հազ. դրամ արժողությամբ, 147.6 քառ. մետր մակերեսով և Տերյան 2 հասցեում գտնվող շենքի` 2231.4 հազ. դրամ արժողությամբ, 390 քառ. մետր մակերեսով տարածքները` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:».

զ) 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

է) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով`

«41. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է նաև`

արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը,

ազգային կինոնկարների (այդ թվում` մանուկների և պատանիների համար), ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը».

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42-րդ կետով`

«42. Թույլատրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը`

հրատարակչական գործ:»:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

բ) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վերագրանցման և կնիքի փոխման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 11
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան