Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 483-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ջերմուկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության նոր մասնաշենք տեղափոխվելու հետ կապված բուժտեխնիկայի ապամոնտաժման, գույքի և սարքավորումների մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել մինչև 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի առկայության պայմաններում` կատարված աշխատանքները հավաստող փաստաթղթերի հիման վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 18
Երևան