Գլխավոր տեղեկություն
Համար
N 1003-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2006-26.03.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.920
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1003-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1003-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` համայնքային ծառայողի ծառայողական քննություն (այսուհետ` ծառայողական քննություն) անցկացնելու կարգը:

2. Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողական քննության խնդիրն է ապահովել`

ա) օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրականացումը.

բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը, համայնքային ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը, որպեսզի համայնքային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվեն` խախտման ծանրությունը և այլ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև բացառվեն անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը.

գ) կարգապահական խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը.

դ) համայնքային ծառայողների իրավունքների մինչդատական պաշտպանությունը.

ե) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը:

4. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

ա) համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստի առկայությունը, ինչպես նաև կիրառվելիք կարգապահական տույժի հիմնավորվածությունը,

բ) այլ անձանց առնչությունը համայնքային ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման դեպքին և նրանց մեղքի առկայությունը,

գ) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները։

5. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և վարչական զանցանքների հատկանիշների հայտնաբերման դեպքում, համայնքի ղեկավարի որոշմամբ, դրա մասին հայտնվում է համապատասխան պետական մարմնին, իսկ ծառայողական քննությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով շարունակվում է:

II. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

6. Ծառայողական քննությունն անցկացվում է օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «թ», «ժ» կետերով սահմանված հիմքերով համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու դեպքում: Համայնքային ծառայողը կարող է գրավոր պահանջել անցկացնել ծառայողական քննություն` նաև իր նկատմամբ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված տույժերից որևէ մեկի կիրառման դեպքում:

7. Ծառայողական քննության նշանակման մասին որոշումն ընդունում է համայնքի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ համայնքային ծառայողի պահանջով:

8. Ծառայողական քննություն նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշման մեջ պետք է նշվեն համայնքային ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտումը, նրա նկատմամբ կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը, տույժի կիրառման հիմնավորումները:

9. Ծառայողական քննությունը նշանակվում է օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված ժամկետների ավարտից առնվազն 21 օր առաջ:

Համայնքային ծառայողը կարող է պահանջել անցկացնել ծառայողական քննություն` թույլ տրված կարգապահական խախտման վերաբերյալ նրանից բացատրություն պահանջվելուց հետո եռօրյա ժամկետում:

III. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

10. Ծառայողական քննությունն անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կամ համայնքի ղեկավարի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի միջոցով (այսուհետ` ծառայողական քննություն վարող): Որոշման մեջ նշվում են տվյալներ ծառայողական քննություն վարող անձի (անձանց) մասին:

11. Ծառայողական քննության մասնակիցներն են`

ա) համայնքային ծառայողը, որի պարտականությունների կատարմանը կամ գործունեությանն առնչվող հարցերը քննվում են (այսուհետ` համայնքային ծառայող).

բ) ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք, որոնց կարող են հայտնի լինել քննությանը հետաքրքրող հարցերի և հանգամանքների մասին տեղեկություններ (այսուհետ` վկա):

12. Ծառայողական քննություն վարողը լիազորված է սույն կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն, կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և փաստաթղթային ձևակերպումներ տալ դրանց:

13. Համայնքային ծառայողը սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով իրավունք ունի`

ա) ստանալու սույն կարգով սահմանված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում.

բ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու` առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին լրացուցիչ նյութեր կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

գ) տալու բացատրություններ.

դ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության ու արդյունքների մասին կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու.

ե) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալու քննության նյութերին, ներկայացնելու միջնորդություններ քննությունը լրացնելու վերաբերյալ:

14. Վկան սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով իրավունք ունի`

ա) տեղեկություն ստանալու իր` ծառայողական քննության մեջ ներգրավման նպատակների մասին.

բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների մասին կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու.

գ) տրամադրելու ծառայողական քննության համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ.

դ) տալու բացատրություններ և անձամբ շարադրելու դրանք:

Վկան պարտավոր է`

ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր և բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) տալ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողություններին և ստորագրությամբ հաստատել դրանց մասին կազմված տեղեկանքների ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ` իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.

գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` սույն կարգով սահմանված պահանջներին:

Ծառայողական քննության ընթացքում վկան ունի նաև իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով իրեն վերապահված այլ իրավունքներ ու պարտականություններ:

IV. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

15. Ծառայողական քննություն անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշմանը կից` ծառայողական քննություն վարողին պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) համայնքային ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման մասին վկայող փաստաթուղթը (փաստաթղթերը),

բ) համայնքային ծառայողի գրավոր բացատրությունը կամ բացատրություն պահանջելու փաստն ապացուցող փաստաթուղթ,

գ) ծառայողական քննություն անցկացնելու մասին համայնքային ծառայողի դիմումը, եթե քննությունն անցկացվում է համայնքային ծառայողի պահանջով,

դ) օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «թ», «ժ» կետերով սահմանված որևէ հիմքի առկայությունն ապացուցող տվյալներ,

ե) համայնքային ծառայողի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը,

զ) գործի քննությանն առնչվող այլ փաստաթղթեր և ապացույցներ:

16. Ծառայողական քննությունն սկսվում է համայնքի ղեկավարի որոշման մեջ նշված օրը և ավարտվում 15-օրյա ժամկետում: Սույն կարգի 28-րդ կետում նշված դեպքերում համայնքի ղեկավարը ծառայողական քննության ժամկետը կարող է երկարաձգել ևս 5 օրով:

17. Ծառայողական քննություն նշանակվելուց հետո, նախքան սույն կարգով նախատեսված գործողությունների կատարումը, ծառայողական քննություն վարողը համայնքային ծառայողին գրավոր բացատրում է նրան վերապահված իրավունքները, իսկ մյուս մասնակիցներին` նրանց վերապահված իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասին կազմված արձանագրությունների տակ վերջիններս նշում են կատարում ու ստորագրում (NN 2 և 3 ձևեր):

18. Ծառայողական քննությունը կատարվում է ծառայողական քննություն անցկացնելու մասին որոշման մեջ նշված ծավալներով:

19. Ծառայողական քննություն վարողը ծառայողական քննության ընթացքում ստուգում և գնահատում է հավաքված փաստական տվյալները:

20. Ծառայողական քննության նյութերն ընդգրկում են հետևյալ փաստաթղթերը`

ա) ծառայողական քննության մասնակիցների բացատրությունները (NN 4 և 5 ձևեր):

Բացատրությունների կապակցությամբ կազմվում է արձանագրություն: Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, դրա մասին կատարում նշում և բացատրություններ վերցնողի հետ ստորագրում արձանագրության յուրաքանչյուր էջը: Բացատրություն տվողը կարող է արձանագրությանը կցել իր դիտողությունները` դրա մասին նշում կատարելով արձանագրության մեջ: Արձանագրությունն ստորագրելուց բացատրություն տվողի հրաժարվելու դեպքում, ինչպես նաև ֆիզիկական ոչ լիարժեքության կամ այլ պատճառով արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից բացատրություն տվողի զրկված լինելու դեպքում` բացատրություն վերցնողը դրա մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որը հաստատվում է նրա և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրությամբ:

Եթե մասնակիցը հրաժարվում է բացատրություն տալուց, ապա դրա մասին կազմվում է տեղեկանք, որը հաստատվում է բացատրություն վերցնողի և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրությամբ.

բ) զննության մասին արձանագրությունը:

Ելնելով ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից` ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց մասին կազմվում են արձանագրություններ (N 6 ձև): Զննությունը կատարվում է նաև այն դեպքում, երբ, ելնելով ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, դրանց մեծ ծավալից, նպատակահարմար չէ դրանք ծառայողական քննության նյութերում ընդգրկելը:

Զննության մասին արձանագրություն է կազմվում նաև այն դեպքում, երբ ծառայողական քննությանը մասնակցող անձինք ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ.

գ) սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքներն առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու մասին:

Տեղեկանքում նշվում են այն կազմելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Տեղեկանքն ստորագրվում է կազմողի և ներկա գտնվողի կողմից: Տեղեկանքին, որպես հավելվածներ, կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ և պատճեններ.

դ) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ համայնքի ղեկավարի հարցումների, դրանց պատասխանների և այլ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև այլ գրավոր կարծիքներ կարգապահական խախտումների կատարման հանգամանքների, աշխատանքում համայնքային ծառայողի դրսևորած վարքագծի և ծառայողական պարտականությունների առանձնահատկությունների, համայնքային ծառայողին մեկ տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկելու և այլ տեղեկությունների մասին.

ե) սույն կարգով նախատեսված արձանագրությունների հավելվածները:

21. Սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով բացատրություններ տալու կամ այլ գործողությունների մասնակցելու համար ծառայողական քննությանը մասնակցող անձինք ծառայողական քննություն վարողի կողմից կարող են կանչվել ծանուցագրով (N 7 ձև), որն ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` նրանց է փոխանցվում նրանց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաև` ըստ բնակության վայրի: Նրանք կարող են կանչվել նաև հեռախոսով, հեռատիպով, հեռագրով և կապի այլ միջոցներով:

22. Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքները ծառայողական քննություն վարողի կողմից պետք է գրանցվեն արձանագրություններում և այլ գրավոր փաստաթղթերում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց հավելվածներում: Արձանագրությունները կարող են կազմվել ձեռագիր կամ տպագիր` արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա: Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որպեսզի ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

23. Ծառայողական քննության հիմքում չեն կարող դրվել և օգտագործվել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով, ինչպես նաև սույն կարգի պահանջների խախտմամբ:

24. Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով:

Համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտումների կատարման մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող` փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:

25. Ծառայողական քննության ընթացքում` սույն կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաև քննության նյութերին գրավոր փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ մասնակիցները կարող են ներկայացնել միջնորդություններ: Ծառայողական քննություն վարողը միջնորդությունները քննարկում է մեկօրյա ժամկետում: Միջնորդությունների հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում ծառայողական քննություն վարողը դրա մասին գրավոր պատասխանում է մասնակիցներին և դրանցում նշված գործողությունները կատարում սույն կարգի պահանջների պահպանմամբ:

Միջնորդություններում նշված պահանջների կատարումը մերժվելու դեպքում տրվում է պատճառաբանված` գրավոր պատասխան:

V. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

26. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`

ա) համայնքի ղեկավարը, սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերով, համայնքային ծառայողին պաշտոնից ազատելուց հրաժարվելու մասին գրավոր տեղեկացրել է ծառայողական քննություն վարողին,

բ) համայնքային ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված տույժերից որևէ մեկը կիրառելու վերաբերյալ:

27. Ծառայողական քննություն վարողի կողմից` ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ կազմվում է որոշում, որի պատճենները տրամադրվում են համայնքի ղեկավարին և համայնքային ծառայողին: Ծառայողական քննության անավարտ նյութերը կարվում և հաշվառվում են սույն կարգով սահմանված կարգով:

VI. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

28. Ծառայողական քննությունն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից` դրա մասին համայնքի ղեկավարին հայտնելու և ծանոթանալու համար նյութերը տրամադրվելու պահից:

Ծառայողական քննության նյութերը ծանոթանալու համար միաժամանակ տրամադրվում են համայնքային ծառայողին, ինչի մասին կազմվում է արձանագրություն (N 8 ձև):

Ծառայողական քննության նյութերին ծանոթանալու համար համայնքի ղեկավարին և համայնքային ծառայողին տրվում է երկօրյա ժամկետ:

Ծառայողական քննության նյութերը տրամադրվում են համարակալված և կարված վիճակում:

Ծառայողական քննության նյութերին ծանոթանալուց կամ դրա մասին կազմված արձանագրությունն ստորագրելուց համայնքային ծառայողի հրաժարվելու դեպքում` ծառայողական քննություն վարողը դրա մասին գրառում է կատարում արձանագրության մեջ:

29. Ծառայողական քննության նյութերին ծանոթանալուց հետո համայնքի ղեկավարը կարող է տալ գրավոր հանձնարարություն, իսկ համայնքային ծառայողը` ներկայացնել գրավոր միջնորդություն լրացուցիչ գործողություններ կատարելու, նյութերին այլ փաստական տվյալներ կցելու վերաբերյալ:

Լրացուցիչ գործողություններ կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի հանձնարարությունը պարտադիր է ծառայողական քննություն վարողի համար: Ծառայողական քննություն վարողը պարտավոր է մեկօրյա ժամկետում քննարկել և բավարարել կամ մերժել համայնքային ծառայողի միջնորդությունը: Միջնորդության մերժման դեպքում դրա մասին գրավոր պատասխան է տրվում համայնքային ծառայողին:

Համայնքի ղեկավարից հանձնարարություն ստանալու, ինչպես նաև համայնքային ծառայողի միջնորդության հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում` ծառայողական քննություն վարողը ծառայողական քննության մնացած ժամկետի սահմաններում, սույն կարգի պահանջների պահպանմամբ, վերսկսում է քննությունը և կատարում հանձնարարության կամ միջնորդության մեջ նշված գործողությունները, ինչի մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին և համայնքային ծառայողին:

Ծառայողական քննության մնացած ժամկետը չբավականացնելու դեպքում այն երկարաձգվում է` սույն կարգով սահմանված կարգով և տևողությամբ:

30. Համայնքի ղեկավարի հանձնարարության կամ համայնքային ծառայողի միջնորդության հիման վրա նոր գործողություններ կատարելու դեպքում` ծառայողական քննություն վարողը սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով ծանոթացման համար նրանց տրամադրում է ծառայողական քննության լրացուցիչ նյութերը:

Լրացուցիչ նյութերի մասով հանձնարարություն կամ միջնորդություն չի կարող ներկայացվել:

31. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են սույն կարգով սահմանված ժամկետում ծառայողական քննություն վարողի կողմից կազմված` ծառայողական քննության անցկացման մասին եզրակացության մեջ:

32. Ծառայողական քննության մասին եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից`

ա) ներածական մասում նշվում են`

եզրակացությունը կազմելու վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

ծառայողական քննությունն սկսելու և ավարտելու ժամկետները,

ծառայողական քննության հիմքերը,

համայնքային ծառայողի տվյալները` անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, դասային աստիճանը,

կազմողի (կազմողների) անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, դասային աստիճանը.

բ) նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են`

ծառայողական քննությամբ պարզված հանգամանքները,

համայնքային ծառայողին բնութագրող հանգամանքները,

համայնքային ծառայողի մեղավորությունը հաստատող փաստական տվյալներ և նրա մեղքը մեղմացնող փաստարկների բովանդակությունը.

գ) եզրափակիչ մասում նշվում են սույն կարգի 4-րդ կետում նշված հանգամանքների վերաբերյալ հետևությունները, ինչպես նաև համայնքի ղեկավարին ներկայացվող առաջարկությունները և դրանց հիմնավորումները:

33. Ծառայողական քննություն վարողը ծառայողական քննության նյութերը և դրանց հիման վրա կազմված եզրակացությունը ներկայացնում է համայնքի ղեկավարին: Եզրակացության պատճենը տրվում է համայնքային ծառայողին:

34. Ծառայողական քննության մասին եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ:

35. Ծառայողական քննության ամբողջ ընթացքը, կազմված բոլոր փաստաթղթերը ամփոփվում են ծառայողական քննության նյութերում, որոնք պետք է կարվեն: Ծառայողական քննության նյութերին վերաբերող բոլոր փաստաթղթերի թերթերը համարակալվում են, և փաստաթղթերը ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության (N 1 ձև): Նյութերը հաշվառվում են հատուկ այդ նպատակով վարվող մատյանում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ց Ա Ն Կ

N ___ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

NN
ը/կ
Փաստաթղթի անվանումը Թերթերի
թիվը
     
Ծառայողական քննություն վարող անձը ____________________________
(պաշտոնը, դասային աստիճանը)

___________________________
(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

   Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

____________________
(կատարման վայրը)

Ես` _______________________________________________________________, (ծառայողական քննություն վարող անձի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)

պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 17-րդ կետի պահանջները, _________
______________________________________________________________ -ին

(այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և դասային աստիճանը, ում բացատրվում են իր իրավունքները)

բացատրեցի, որ, համաձայն կարգի 13-րդ կետի պահանջների, ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա իրավունք ունի՝
ա) ստանալու սույն կարգով սահմանված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում.
բ) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին լրացուցիչ նյութեր կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.
գ) տալու բացատրություններ.
դ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու.
ե) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալու քննության նյութերին, ներկայացնելու միջնորդություններ քննությունը լրացնելու վերաբերյալ:
Իրավունքները ______________________ -ին բացատրելուց հետո պարզաբանվել է դրանց (ծանոթացողի անունը, ազգանունը)
էությունը։

_______________________________________
(ծառայողական քննություն վարող անձի ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

Ինձ բացատրել են իմ իրավունքներն ու պարտականությունները, ստացել եմ դրա մասին արձանագրության պատճենը։

_______________________________________
(ծանոթացողի ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

 __  ________ 200  թ.
 
Ձև N 3

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՎԿԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

____________________
(կատարման վայրը)

Ես` _______________________________________________________________,
(ծառայողական քննություն վարող անձի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)

պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 17-րդ կետի պահանջները, ________
______________________________________________________________ -ին

(այն վկայի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և դասային աստիճանը, ում բացատրվում են իր իրավունքները)

բացատրեցի, որ, համաձայն կարգի 14-րդ կետի պահանջների, ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա իրավունք ունի՝
ա) տեղեկություն ստանալու իր` ծառայողական քննության մեջ ներգրավման նպատակների մասին.
բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքերի մասին կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու.
գ) տրամադրելու ծառայողական քննության համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ.
դ) տալու բացատրություններ և անձամբ շարադրելու դրանք:
Վկան պարտավոր է`
ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր և բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) տալ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց մասին կազմված տեղեկանքների ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ` իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.
գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` սույն կարգով սահմանված պահանջներին:
Վկան ծառայողական քննության ընթացքում ունի նաև իրավական ակտերով, ինչպես նաև կարգով իրեն վերապահված այլ իրավունքներ ու պարտականություններ:
Իրավունքները ______________________ -ին բացատրելուց հետո պարզաբանվել է դրանց(ծանոթացողի անունը, ազգանունը)
էությունը:

_______________________________________
(ծառայողական քննություն վարող անձի ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

Ինձ բացատրել են իմ իրավունքներն ու պարտականությունները, ստացել եմ դրա մասին արձանագրության պատճենը։

_______________________________________
(ծանոթացողի ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

 __  ________ 200  թ.

Ձև N 4

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

____________________
(կատարման վայրը)

Ես` ________________________________________________________________,          (ծառայողական քննություն վարող անձի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)

պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի
«Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին»
N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 20-րդ կետի «ա» ենթակետի պահանջները,
բացատրություն վերցրեցի`
անունը, հայրանունը, ազգանունը___________________________________________-ից`
ծննդյան տարեթիվը ___________________________________________________
ծննդավայրը________________________________________________________
ազգությունը և քաղաքացիությունը _________________________________________
կրթությունը  _______________________________________________________
ինչ լեզուների է տիրապետում (գրավոր, բանավոր) ________________________________
ընտանեկան դրությունը  ________________________________________________
աշխատանքի վայրը ___________________________________________________
պաշտոնը և դասային աստիճանը ___________________________________________
գիտական աստիճանը __________________________________________________
հաշվառման, փաստացի բնակության վայրի հասցեները և հեռախոսահամարները __

________________________________________________________________

________________________________________________________________ ։

 Նախքան բացատրությունն սկսելը ____________________________________ - ը      (այն անձի անունը, ազգանունը, ումից վերցվում է բացատրությունը)
 
տեղեկացվեց, թե ինչ նպատակով է իրենից բացատրություն վերցվում, և միաժամանակ բացատրվեցին բացատրություն վերցնելիս կարգի 13-րդ կետով իրեն վերապահված իրավունքները, որից հետո նրան առաջարկվեց բացատրություն տալ իրեն հայտնի փաստերի և հանգամանքների վերաբերյալ.

____________________________________________________________________

_________________________________
(բացատրություն տվողի ստորագրությունը)

_________________________________
(անունը, ազգանունը)

_________________________________
(բացատրություն վերցնողի ստորագրությունը)

_________________________________
(անունը, ազգանունը)

Ձև N 5

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՎԿԱՅԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

__________________
(կատարման վայրը)

Ես` __________________________________________________________,          (ծառայողական քննություն վարող անձի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)

Ձև N 6

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

____________________
(կատարման վայրը)

Ես` _____________________________________________________________,           (զննություն կատարողի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)
պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 20-րդ կետի «բ» ենթակետի պահանջները մասնակցությամբ ______________________________________________________________

______________________________________________________________
(զննությանը մասնակցող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը)
______________________________________________________________
______________________________________________________________
(զննության կատարման վայրը)

կատարեցի _______________________________________________________(զննության օբյեկտի ձեռքբերման աղբյուրը և առարկայի, փաստաթղթի, տեղեկանքի անվանումները)

_________________________________________________________ զննությունը:

Զննության նպատակը _____________________________________________ -ն է:

ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

____________________________________________________________________
(զննության ենթակա օբյեկտի մանրամասն նկարագրությունը)

Տեղեկություններ զննության ընթացքում կազմված սխեմաների, պլանների, օգտագործված տեխնիկական
միջոցների մասին ____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

Տեղեկություններ զննության ընթացքում վերցված և սույն արձանագրությանը կցված փաստաթղթերի,
առարկաների մասին ____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

Զննությունն սկսվել է ժամը ________ -ին և ավարտվել ժամը __________ -ին:
____________________________________________________________________
(զննության կատարման պայմանները)
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
(նշումներ արձանագրության վերաբերյալ զննության մասնակիցների դիտողությունների մասին)
____________________________________________________________________
____________________________________________________________________

_______________________________
(զննություն կատարողի ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

_______________________________
(զննությանը մասնակցող անձի (անձանց) ստորագրությունը)

1.____________________________
 (անունը, ազգանունը)

_______________________________

2.____________________________

_______________________________

3.____________________________

Ձև N 7

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
(հանձնվում է հասցեատիրոջը)

Քաղաքացի (քաղաքացուհի)  __________________________________________,   (կանչվողի անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________
(բնակության վայրի կամ աշխատավայրի հասցեն)
___________________________________________________________________
(ինչ նպատակով է կանչվում և ուր)
___________________________________________________________________

_____________ փաստի առթիվ անցկացվող ծառայողական քննության կապակցությամբ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 21-րդ կետի պահանջներով, Դուք հրավիրվում եք ___________
___________________________________________________________________
(ծառայողական քննություն վարողի հասցեն)
___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________
(ծանուցագիրն ուղարկողի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)
_______________________________________________________________ մոտ`

__________________________________________________________________:
(կանչվողի ներկայանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը)
Ձեզ հետ պետք է ունենաք անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծառայողական վկայական):

Հասցեն __________________________, հեռախոսահամարը

_______________________________________
(ծանուցագիրն ուղարկողի ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

_________  ___________   200  թ.
 
Կ Տ Ր Ո Ն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(պահվում է ծանուցագիրն ուղարկողի մոտ)

____________________________________________________________________
(ծանուցագիրն  ստացողի  անունը, ազգանունը, պաշտոնը և այլ տվյալներ)
____________________________________________________________________

____________________________________________________________________
(ծանուցագիրը հանձնելու  տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը)
____________________________________________________________________
(նշումներ ծանուցագիրն ստացողի ներկայանալու (վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) կամ ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու պարտավորության մասին)

_______________________________________
(ծանուցագիրն ստացողի ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

_________  ___________   200  թ.

Ձև N 8

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՆՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

____________________
(կատարման վայրը)

Ես` _______________________________________________________________,
(ծառայողական քննություն վարողի պաշտոնը, դասային աստիճանը, անունը, ազգանունը)

պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 28-րդ կետի պահանջները և եզրակացություն կազմելու համար ծառայողական քննությամբ հավաքված տվյալները համարելով բավարար, նրան հայտնեցի ծառայողական քննության անցկացման ավարտի մասին և N _____ ծառայողական քննության նյութերը` բաղկացած _______ թերթից, 

__________________________________________________________________
(ծանոթացման վայրը)
ծանոթացման համար ներկայացրեցի _________________________________ -ին`
(ծանոթացողի պաշտոնը, անունը, ազգանունը)

միաժամանակ բացատրելով, որ ծառայողական քննության նյութերին կարող է ծանոթանալ սույն պահից սկսած 2 օրվա ընթացքում, ինչի վերաբերյալ իրավունք ունի ներկայացնելու միջնորդություններ:

________________________________, ծանոթանալով ծառայողական քննության 
(ծանոթացողի անունը, ազգանունը)

նյութերին, հայտարարեց` ___________________________________________________

___________________________________________________________________
(ծառայողական քննության անցկացման վերաբերյալ միջնորդություններ ունի, թե ոչ)
___________________________________________________________________
___________________________________________________________________:
Ծառայողական քննության նյութերին
ծանոթությունն սկսվել է ____ ____________ 200 թ., ժամը ________ -ին,
ավարտվել է ____ ____________ 200 թ., ժամը ________ -ին:

Համայնքային ծառայող ______________
(ստորագրությունը)

____________________
(անունը, ազգանունը)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան