Գլխավոր տեղեկություն
Համար
N 1005-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.922
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1005-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի  N 252-Ն որոշմամբ հաստատված Լոռու մարզի Պաղաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել հետևյալ փոփոխությունը`

գյուղատնտեսական նշանակության հողերից 4.0 հեկտար վարելահողը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` սահմանապահ ուղեկալի շինարարության նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 19
Երևան