Գլխավոր տեղեկություն
Համար
N 505
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.11.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.28/26
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
13 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 1997 թ. N 505
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 54684 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր` ներառելով Բաբայան 36 շենքի բացվածքում վարձակալած տարածքի գնահատված արժեքը։

1.3. «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 54630 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 54630 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5463 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 53 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սպառողական շուկայի և մարքեթինգի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 47084 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Կամոյի «ՄՆ ԷՆԴ Ռ» փակ բաժնետիրական ընկերության (Գավառի կոշիկի «ՄՆ ԷՆԴ Ռ» ՓԲԸ) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով Գավառի կոշիկի «ՄՆ ԷՆԴ Ռ» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. Կամոյի «ՄՆ ԷՆԴ Ռ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. Կամոյի «ՄՆ ԷՆԴ Ռ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 25340 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 20270 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2027 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 21746 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել Գավառի կոշիկի «ՄՆ ԷՆԴ Ռ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ Գավառի կոշիկի «ՄՆ ԷՆԴ Ռ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ Գավառի կոշիկի «ՄՆ ԷՆԴ Ռ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Գավառի կոշիկի «ՄՆ ԷՆԴ Ռ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 412630 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի տեխնոսարք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Վանաձորի տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Վանաձորի տեխնոսարք» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 30 հազ. դրամ գնահատված արժեքով 675 ՊՖ1 տիպի ֆրեզերային հաստոցը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

3.3. «Վանաձորի տեխնոսարք» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 263180 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 210550 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 21055 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 149450 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վանաձորի տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Վանաձորի տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Վանաձորի տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել 3056342 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ասբոցեմենտ» արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. Սահմանել, որ բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է կայացած բաժանորդագրության վաճառքի ենթակա բաժնետոմսերի ոչ պակաս, քան 25 տոկոսի բաժանորդագրության դեպքում՝ բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժնետոմսերի բաժանորդագրված քանակի։

4.3. «Ասբոցեմենտ» արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ծառայողական բնակարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

4.4. «Ասբոցեմենտ» արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 3045580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3045580 հազ. դրամ:

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 304558 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10758 հազ. դրամ:

4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.9. Սահմանել, որ «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.10. Սահմանել, որ «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 820739 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի հացի գործարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Աբովյանի հացի գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 1 և 2 փուռ-խանութները և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. «Աբովյանի հացի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերի սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 801080 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 801080 հազ. դրամ:

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 80108 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 19663 հազ. դրամ:

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության Ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել 5735 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 230 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1230 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 123 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4505 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 1962482 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևանի հացամթերքի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

7.3. «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել երկաթուղու գիծը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը։

7.4. «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 868840 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 868840 հազ. դրամ:

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 86884 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1093638 հազ. դրամ։

7.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սևանի հացամթերքի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.9. Սահմանել, որ «Սևանի հացամթերքի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.10. Սահմանել, որ «Սևանի հացամթերքի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի հացամթերքի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 49240 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկության օժանդակ տնտեսությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևանի հացամթերքի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկության օժանդակ տնտեսությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Սևանի հացամթերքների ԱՄ» պետական ձեռնարկության օժանդակ տնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 49240 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 49240 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4924 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սևանի հացամթերքի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.8. Սահմանել, որ «Սևանի հացամթերքի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Սևանի հացամթերքի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի հացամթերքի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 11111 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հին վարչական շենքը, գործնական բակը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

9.3. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը (սեփականաշնորհված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 1-ի N 117 որոշմամբ)։

9.4. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման (Վայք քաղաքի փողոցներ, մայթեր, կամուրջներ) և ջերմամատակարարման ստորաբաժանումները, ջերմացանցի ընդլայնման անավարտ շինարարությունը, N 22 բնակելի շենքի անավարտ շինարարությունը, ավտոճանապարհների և հետիոտների կամուրջների անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Վայքի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով։

9.5. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակարանային շահագործման ստորաբաժանումը և այն հանձնել Վայքի քաղաքային համայնքին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի N 116 որոշման։

9.6. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9.7. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել առևտրի կենտրոնի անավարտ շինարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

9.8. «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.9. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Վայքի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով։

9.10. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 8390 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 5540 հազ. դրամ։

9.11. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1108 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

9.12. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2720 հազ. դրամ։

9.13. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.14. Սահմանել, որ «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

9.15. Սահմանել, որ «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.16. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

10.1. Սեփականաշնորհել 4444 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Էներգոսերվիս» ՍՊԸ-ին վարձակալության տրված 14557 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.3. «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Այնթափի բազան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

10.4. «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4050 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4050 հազ. դրամ:

10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 405 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 399 հազ. դրամ։

10.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.9. Սահմանել, որ «Մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.10. Սահմանել, որ «Մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 4159 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկության Այնթափի բազան բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Այնթափի բազա» բաց բաժնետիրական ընկերության։

11.2. «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկության Այնթափի բազան սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

11.3. «Մեխանիկական վերանորոգման գործարանի գլխամաս» պետական ձեռնարկության Այնթափի բազայի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4160 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4160 հազ. դրամ։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 416 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Այնթափի բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ «Այնթափի բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ «Այնթափի բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Այնթափի բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

12.1. Սեփականաշնորհել 25138 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը (Ծաղկաձոր քաղաքի Փողոցներ, մայթեր, կանաչ տարածքներ) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Ծաղկաձորի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով, Բջնի գյուղում անավարտ շինարարությունը՝ Բջնիի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով, Արզական գյուղում անավարտ շինարարությունը՝ Արզականի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով, Ֆանտան գյուղում անավարտ շինարարությունը Ֆանտանի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով։

12.3. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակարանային ֆոնդը և այն հանձնել Ծաղկաձորի քաղաքային համայնքին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի N 116 որոշման։

12.4. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակարանային ֆոնդը և այն հանձնել Քաղսի գյուղական համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի N 116 որոշման։

12.5. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ծաղկաձոր» հյուրանոցը և հանգստի բազան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։ Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.6. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիք-լվացքատունը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.7. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 617 հազ. դրամ գնահատված արժեքով անհատ ձեռներեց Մ. Վարդանյանին վարձակալությամբ տրված տնկիների ցուցադրման տեղամասը և այն սեփականաշնորհել վարձակալին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.8. «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.9. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Ծաղկաձորի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

12.10. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 18150 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 11980 հազ. դրամ։

12.11. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 1198 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.12. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6984 հազ. դրամ։

12.13. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

12.14. Սահմանել, որ «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.15. Սահմանել, որ «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.16. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Թույլատրել «Հաննի-Արմին» ԱՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարությունից վարձակալած՝ 16208 հազ. դրամ արժեքով գույքը։

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

14.1. Թույլատրել «Նորոգշին-1» ՎՁ ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած՝ 9095 հազ. դրամ արժեքով գույքը:

14.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

15.1. Թույլատրել «Կակաչ» ՎՋ ԱԿ-ին գնել «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ից վարձակալած՝ 4248 հազ. դրամ արժեքով գույքը:

15.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16.1. Թույլատրել «Ավտոմատիկա» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած՝ 7110 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը:

16.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

17.1. Թույլատրել «Հայդեղագործություն» ՎՁ ՓԲԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից վարձակալած՝ 270732 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը:

17.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 13-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան