Գլխավոր տեղեկություն
Համար
N 502
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.09.1997-24.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 502

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.07.97 N 295)

 

Նկատի ունենալով, որ շահութահարկի կանխավճարների հաշվարկման գործող կարգն առանձին դեպքերում չի նպաստում հարկ վճարողների կայուն ֆինանսական դրության ապահովմանը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի պահանջներով` մինչև նշված օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

(նախաբանը փոփ. 24.07.97 N 295)

1. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կանխավճարային մուծումներ իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարները հաշվարկվում են միայն գործունեության իրականացման դեպքում` ելնելով նախորդ հաշվետու ժամանակաշրջանի փաստացի հարկի գումարների 50 տոկոսից:

Ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում գործունեության իրականացում (իրացման շրջանառություն, եկամուտներ) չնախատեսելու դեպքում հարկ վճարողները նախապես` մինչև հաշվետու եռամսյակի առաջին ամսվա 15-ը, պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել հարկային մարմիններին:

Սույն որոշման 1-ին կետը կիրարկել`

ա) (ենթակետը հանվել է. 24.07.97 N 295)

բ) շահութահարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից:

(1-ին կետը փոփ. 24.07.97 N 295)

2. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված կարգով և ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստացի հարկի գումարները հայտնի դառնալուց հետո հարկային մարմինների կողմից կատարվում է կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի ճշտման վերահաշվարկ: Ընդ որում, եթե հաշվետու եռամսյակի հարկի փաստացի գումարները պակաս են կանխավճարային գումարներից, ապա դրանց տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված ու պետական բյուջե վճարված (գանձված) տույժերի գումարները ենթակա են սահմանված կարգով վերադարձման, իսկ նշված տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները պետական բյուջե վճարված (գանձված) չլինելու դեպքում ենթակա չեն վճարման (գանձման):

Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու եռամսյակի հարկի փաստացի գումարները գերազանցում են հաշվարկված կանխավճարային մուծումների գումարները, ապա վերահաշվարկ է կատարվում միայն հարկի գծով և առաջացած տարբերությունը լրացուցիչ գանձվում է պետական բյուջե` առանց կանխավճարների գծով տույժերի հաշվարկման:

(2-րդ կետը փոփ. 24.07.97 N 295)

3. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետները նախկին կարգով (հարկի գումարի 100 տոկոսի չափով) 1995 թվականի համար հաշվարկված կանխավճարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) գումարները ենթակա են վերահաշվարկման սույն որոշման 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ