Գլխավոր տեղեկություն
Համար
N 1210-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.13/48(503) Հոդ.1007
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1210-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 905-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 7-րդ կետի`

«ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

«ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն ըստ ամենայնի աջակցելը:».

բ) 8-րդ կետում`

«թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին աջակցելը.»,

«ժե» ենթակետում «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերը փոխարինել «մարզական» բառով, իսկ «մրցումների կազմակերպում» բառերը` «միջոցառումների կազմակերպմանն աջակցելը» բառերով,

«ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ` օլիմպիական խաղերին նախապատրաստության քառամյա ծրագրերի հաստատում:»,

«ժը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.

«ժթ) մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, հասարակական-մարզական և այլ կազմակերպությունների կողմից հանրապետական առաջնությունների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման, միջազգային մրցումներին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցության կարգով նրանց հատկացված ֆինանսական միջոցների ծախսումների նպատակային օգտագործմանն ու արդյունավետության ապահովմանն աջակցում և համագործակցության կատարելագործում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 29
Երևան