Գլխավոր տեղեկություն
Համար
N 262
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
 10 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 1997 թվականի N 262

քաղ. Երևան

«ՀԱՅԵՐԿՐՈՐԴՌԵՍՈՒՐՍ» ԱՌԵՎՏՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայերկրորդռեսուրս» առևտրաարտադրական ֆիրմայի (ԱԱՖ) դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհել մրցույթով՝ մեկնարկային գինը սահմանելով 9690,0 հազ. դրամ։

2. «Հայերկրորդռեսուրս» առևտրաարտադրական ֆիրմայի դուստր ձեռնարկությունը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով) (կազմը կցվում է)։

3. «Հայերկրորդռեսուրս» առևտրաարտադրական ֆիրմայի դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։

4. Սահմանել մրցույթի հաղթողին ներկայացվող հետևյալ պահանջները`

ա) վեց ամսվա ընթացքում չփոփոխել աշխատողների նվազագույն թվաքանակը` 13 (տասներեք) աշխատող.

բ) մինչև նշված ժամկետը լրանալը աշխատողների կրճատման դեպքում, բացի կրճատված աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալուց, յուրաքանչյուր կրճատված աշխատողի համար Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին վճարել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր քառասունապատիկի չափով գումար.

գ) մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ կնքել կոլեկտիվ պայմանագիր.

դ) վեց ամսվա ընթացքում կնքել աշխատանքային նոր պայմանագրեր։ Մինչև նշված պայմանագրերի կնքումը գործողության մեջ թողնել նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը.

ե) մեկ ամսվա ընթացքում մարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին ձեռնարկության պարտքը, որը գոյացել է մրցույթի անցկացման օրվա դրությամբ.

զ) մրցույթի հաղթողը պարտավոր է սեփականաշնորհման պայմանագիրը կնքելու պահից սկսած մեկամսյա ժամկետում Կապանի քաղաքապետարանին վճարել 24795,9 հազ. դրամ (Կապանի գանձապետական բաժանմունք, հաշվի համար՝ 142270013741, Բ. Ա. Ագրո Կապան, ծածկագիր՝ 14227)՝ ի հատուցումն «Հայերկրորդռեսուրս» առևտրաարտադրական ֆիրմայի դուստր ձեռնարկության վերականգնման համար իրականացված կապիտալ ներդրումների.

է) ներկայացնել առաջարկություններ հաղթողին որոշելու հետևյալ չափանիշների վերաբերյալ` սեփականաշնորհվող օբյեկտի համար առաջարկվող գինը.

ներդրումների գումարը՝ հետսեփականաշնորհման առաջին տարվա համար։

5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ Հայխնայբանկի գործառնական վարչությունում բացել հատուկ հաշիվ` մրցույթների անցկացման հետ կապված վճարումները (դրամով և սեփականաշնորհման սերտիֆիկատով) իրականացնելու համար։

6. Հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով (այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) հրապարակել տեղեկատվություն մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին, ինչպես նաև ((Հայերկրորդռեսուրս» առևտրաարտադրական ֆիրմայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ տեղեկություններ։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 10-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Ա. Մարկոսյան

-

ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Մարգարյան

-

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Գ. Սիմոնյան

-

ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Դ. Մաթևոսյան

-

Սյունիքի մարզպետի տեղակալ
Ա. Հացագործյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)