Գլխավոր տեղեկություն
Համար
N 791-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.726
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 791-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 1187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության և վարձատրության գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) վերստուգող հանձնաժողովների անդամները և վերստուգող հանձնաժողովների իրավասություններն իրականացնող վերստուգողներն ընտրվում են մրցութային կարգով:

Ժողովի որոշմամբ` վերջին 3 տարում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից 25 մլն դրամից ավելի միջին տարեկան հասույթ ապահոված (բացառությամբ նոր հիմնադրված) ընկերության վերստուգողի կամ վերստուգող հանձնաժողովների անդամների ընտրության մրցութային պայման կարող է սահմանվել լուծարման գործընթացում գտնվող և (կամ) վերջին 3 տարում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից մինչև 25 մլն դրամ միջին տարեկան հասույթ ապահոված` մինչև 3 ընկերության վերստուգողների պարտականությունների կատարումը (առանց մրցույթի անցկացման)` այդ ընկերությունների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով լրացուցիչ վարձատրությամբ:

Ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակով պայմանավորված (գտնվում են լուծարման գործընթացում, և (կամ) վերջին 3 տարում ընկերության արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից միջին տարեկան հասույթը կազմում է մինչև 25 մլն դրամ)` սույն որոշման պահանջներին համապատասխան վերստուգողների վարձատրման համակարգի կիրառման անհնարինության (անարդյունավետության) դեպքում բաժնետիրական ընկերություններում վերստուգողների իրավասությունները ժողովի որոշմամբ կարող են վերապահվել բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմինների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների (ներքին աուդիտի, ֆինանսական, տնտեսագիտական, իրավաբանական) աշխատողներին` անհրաժեշտության դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերում կատարելով համապատասխան լրացում».

բ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մինչև վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) լիազորությունների` օրենքով սահմանված ժամկետի ավարտը բաժնետիրական ընկերության վերակազմակերպման դեպքում՝ նոր վերստուգող հանձնաժողովի ձևավորման կամ հանձնաժողովի լիազորությունները հանձնաժողովի անդամներից մեկին վերապահելու և մյուս անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, ինչպես նաև ընկերության լուծարման դեպքում՝ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ընդունում է ընդհանուր ժողովը».

գ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «100» թվից առաջ լրացնել «ապահովել», իսկ «գործունեությունը» բառից առաջ` «նրանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան