«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 780-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 81,370.0 հազ. դրամ, որից`
ա) 65,870.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության NN 2 և 2 ա մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
բ) 15,500.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 90-օրյա ժամկետում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|