«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. |
N 07-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՖԱ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Առողջապահական կազմակերպությունների և դեղատների ֆինանսական գործունեության վերաբերյալ» Ձև թիվ 1-ՖԱ միանվագ հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»` ՁԵՎ ԹԻՎ 1-ՖԱ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն հրահանգը սահմանում է առողջապահական կազմակերպությունների և դեղատների ֆինանսական գործունեության վերաբերյալ` ձև թիվ 1-ՖԱ մեկանգամյա հետազոտության հարցաթերթի (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:
2. Հարցաթերթը ենթակա է լրացման հետազոտության ընտրանքում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև դեղերի, դեղաբույսերի, բժշկական նշանակության ապրանքների և բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հարցաթերթը լրացվում է հարցազրուցավարի կողմից` քննարկելով կազմակերպության (կամ անհատ ձեռնարկատիրոջ) համապատասխան մասնագետ(ներ)ի հետ:
4. Հարցաթերթում լրացվում են 2005 թ. տարեկան և 2006 թ. հունվար-հունիս ամիսների (առաջին կիսամյակի) ֆինանսական ցուցանիշները:
5. Հարցաթերթը կազմված է 6 բաժնից` «I. Ընդհանուր տեղեկություններ», «II. Ծառայությունների ընդհանուր ծավալը և զբաղվածությունը», «III. Գործառնական և ոչ գործառնական եկամուտներ», «IV. Գործառնական և ոչ գործառնական ծախսեր», «V. Ծախսերի` ըստ բնույթի դասակարգում» «VI. Հարկեր և հիմնական միջոցներում ներդրումներ»:
6. Հարցաթերթի «I. Ընդհանուր տեղեկություններ» բաժնի «Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը» (1.1) և «Պետական ռեգիստրում գրանցման համարը» (1.3) տողերը լրացվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականից:
7. Հարցաթերթի «II. Ծառայությունների ընդհանուր ծավալը և զբաղվածությունը» բաժնի բոլոր տողերը բաղկացած են 2 ենթատողից (2005 թ. համար և 2006 թ. առաջին կիսամյակի համար): 4-6-րդ սյունակներում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող գործունեության տեսակները (տեսակները)` ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի հնգանիշ ծածկագրի: Յուրաքանչյուր ենթատողի համար 3-րդ սյունակում լրացվում է ընդամենը գումարը, 4-6-րդ սյունակներում նշված գումարը տարանջատելով ըստ թվարկված գործունեության տեսակների:
«Ընդամենը արտադրանք, ծառայություններ ընթացիկ գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի» տողում (201) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):
«Հաճախումների թիվը» տողում (202) ցույց է տրվում համապատասխան ժամանակահատվածում կազմակերպության պացիենտների թվաքանակը (ցուցանիշը լրացվում է միայն առողջապահական կազմակերպությունների համար):
«Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (203) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ստանալու համար անհրաժեշտ է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև գործատուի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
8. Հարցաթերթի «III. Գործառնական և ոչ գործառնական եկամուտներ», «IV. Գործառնական և ոչ գործառնական ծախսեր», «V. Ծախսերի` ըստ բնույթի դասակարգում» «VI. Հարկեր և հիմնական միջոցներում ներդրումներ» բաժինները լրացվում են հիմք ընդունելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների) սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա:
9. Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթների համաձայն, հավաքագրված տեղեկությունները չեն կարող հրապարակվել կամ տրամադրվել այլ մարմիններին կամ երրորդ անձանց:
10. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ձև թիվ 1-ՖԱ) |
Հաստատված է |
Տրամադրվող տեղեկությունների անանունությունը երաշխավորվում է օրենքով |
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելու դեպքում, ընտրանքում ընդգրկված կազմակերպությունները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Իրավաբանական անձի (ընկերության, ընկերակցության) կամ 1.2. Գործունեության իրականացման վայրը ---------------------------------------------------------- 1.3. Պետական ռեգիստրում գրանցման համարը |
II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
III. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը | |
2005 թ. |
2006 թ. | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Ա) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
| ||
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (302, 303, 304, 305 և 306 տողերի գումարը), |
301 | ||
հասույթ` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց |
302 | ||
հասույթ` բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցումից |
303 | ||
այդ թվում` | |||
հասույթ` ստացված բնակչության կատարած պաշտոնական վճարումներից (բացի համավճարներից) | 303.1 | ||
հասույթ` համավճարներից | 303.2 | ||
հասույթ` կամավոր բժշկական ապահովագրական կազմակերպությունների կողմից պացիենտներին մատուցված բժշկական ծառայությունների դիմացիրականացված փոխհատուցումներից | 303.3 | ||
հասույթ տեղական ծրագրերի շրջանակում բնակչությանը մատուցված ծառայություններից |
304 | ||
ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ փոխանակված բարտերով |
305 | ||
ապրանքներ, ծառայություններ տրամադրված անհատույց հիմունքներով |
306 | ||
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` | 307 | ||
Գործառնական վարձակալությունից ստացվածեկամուտներ | 307.1 | ||
Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի (2005 թ. և 2006 թ.I կիսամյակ) եկամուտներին |
307.2 | ||
Գործառնական այլ եկամուտներ |
307.3 |
||
ԸՆԴԱՄԵՆԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (301 և 307 տողերի գումարը) |
308 | ||
Բ) ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ) | |||
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ | 309 | ||
Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ | 310 | ||
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից (օտարումներից) և պարտավորությունների մարումից եկամուտներ | 311 | ||
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ | 312 | ||
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ | 313 | ||
Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ | 314 | ||
Ֆինանսական ներդրումներից եկամուտներ | 315 |
| |
Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ | 316 |
| |
Ոչ գործառնական այլ եկամուտներ | 317 |
|
|
Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի (2005թ. և 2006թ. I կիսամյակ) եկամուտներին |
318 |
|
|
Արտասովոր դեպքերից առաջացած կորուստների փոխհատուցումից եկամուտներ | 319 |
|
|
Նախորդ տարիների եկամուտներ | 320 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ, ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (309 -320 տողերի գումարը) |
321 |
|
|
IV. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը | |
2005 թ. |
2006 թ. | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Գ) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԾԱԽՍԵՐԻ` ԸՍՏ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ) |
| ||
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք |
322 | ||
Իրացման ծախսեր | 323 | ||
Վարչական ծախսեր | 324 | ||
Գործառնական այլ ծախսեր |
325 |
||
ԸՆԴԱՄԵՆԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (322-325 տողերի գումարը) |
326 | ||
Դ) ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՅԼ ԾԱԽՍԵՐ) |
| ||
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր |
327 |
||
Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր |
328 | ||
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր |
329 | ||
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր |
330 | ||
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր | 331 | ||
Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելությունից) ծախսեր |
332 | ||
Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր |
333 |
||
Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր |
334 |
||
Ոչ գործառնական այլ ծախսեր |
335 |
||
Արտասովոր ծախսեր |
336 |
||
Նախորդ տարիների ծախսեր |
337 |
||
Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում) |
338 |
||
ԸՆԴԱՄԵՆԸ, ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (327- 338 տողերի գումարը) |
339 |
V. ԾԱԽՍԵՐԻ` ԸՍՏ ԲՆՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը | |
2005 թ. |
2006 թ. | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Հումքի և նյութերի ծախսեր, որից` |
340 |
|
|
Դեղերի, բժշկական նշանակության առարկաների ծախսեր, որից` |
340.1 |
||
Պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի ծախս | 340.1.1 | ||
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի,բժշկական նշանակության առարկաների ծախսեր | 340.1.2 | ||
Այլ պաշարների ծախսեր, այդ թվում` |
340.2 |
||
Արագամաշ առարկաների ծախսեր |
340.2.1 |
||
Այլ պաշարների ծախսեր (վառելիքի և այլ պաշար-ների ծախսեր) | 340.2.2 | ||
Սննդամթերքի վրա կատարված ծախսեր |
341 |
||
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները, բնամթերքով կտարված վճարումները) |
342 | ||
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
343 |
||
Այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծախսեր, այդ թվում` |
344 | ||
տրանսպորտային բնույթի ծառայությունների ծախսեր |
344.1 |
||
շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգում |
344.2 |
||
շենքերի, շինությունների կապիտալ վերանորոգում |
344.3 |
||
այլ ծառայությունների դիմաց ճանաչված ծախսեր |
344.4 |
||
էլեկտրաէներգիայի ծախսումներ |
344.5 |
||
ջրամատակարարման-ջրահեռացման ծախսեր |
344.6 |
||
փոստի և հեռահաղորդակցության ծառայությունների ծախսեր |
344.7 | ||
ախտահանության ծախսեր |
344.8 | ||
աղբահանության ծախսեր |
344.9 |
||
ջեռուցման ծախսեր |
344.10 |
||
կոմունալ և սպասարկումների ոլորտի այլ ծախսեր (պահակային ծառայություն, լվացքատան ծառայություններ) |
344.11 | ||
Սարքավորումների նորոգման ծախսեր, այդ թվում` |
345 |
|
|
բժշկական սարքավորումների նորոգման ծախսեր |
345.1 |
|
|
Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա, այդ թվում |
346 |
|
|
հիմնական միջոցների մաշվածություն |
346.1 |
|
|
ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա |
346.2 |
|
|
Գործուղման ծախսեր |
347 |
|
|
Անձնակազմի վերապատրաստման ծախսեր |
348 |
|
|
Գովազդի, մարկետինգի ծախսեր |
349 |
|
|
Ներկայացուցչական ծախսեր |
350 |
|
|
Վարձակալական վճարներ, այդ թվում` |
351 |
|
|
շենքերի և շինությունների համար |
351.1 |
|
|
հողի համար |
351.2 |
|
|
այլ ակտիվների համար |
351.3 |
|
|
Այլ ծախսեր (մնացած բոլոր ծախսերը) |
352 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ, ԾԱԽՍԵՐ (340-353 տողերի գումարը) |
353 |
|
|
VI. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը | |
2005 թ. համար |
2006 թ. | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Զ) ՀԱՐԿԵՐ | |||
Շահութահարկ |
354 |
||
Եկամտահարկ |
355 |
||
Ավելացված արժեքի հարկ |
356 |
||
Պարզեցված հարկ |
357 |
||
Հաստատագրված վճարներ |
358 |
||
Այլ հարկեր (ակցիզային, գույքահարկ, հողի հարկ, մաքսատուրք, այլ պարտադիր վճարներ, տույժեր, տուգանքներ) և վճարներ |
359 |
||
ՀԱՐԿԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (354-359 տողերի գումարը) |
360 |
||
Ներդրումներ հիմնական միջոցների մեջ (362- 365 տողերի գումարը) այդ թվում՝ |
361 |
||
Հող |
361.1 |
||
Շենքեր և կառուցվածքներ |
361.2 |
||
Մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ |
361.3 |
||
Այլ հիմնական միջոցներ |
361.4 |
||
Պաշարների (դեղորայքի) սկզբնական մնացորդը |
362 |
||
Հաշվետու ժամանակահատվածում պաշարների զուտ գնումները |
366 |
||
Պաշարների (դեղորայքի) վերջնական մնացորդը |
364 |
Ղեկավար____________________________
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարցազրուցավար _________________ |