Գլխավոր տեղեկություն
Համար
N 192
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.1997-12.12.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.07/16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.1997

040.0192.20.06.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
20 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1997 թ. N 192
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 81809 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոր Ավան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Նոր Ավան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Նոր Ավան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Նոր Ավան» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 81810 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 81810 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8181 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նոր Ավան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Նոր Ավան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Նոր Ավան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոր Ավան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 28610 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Մարտունու կինոցանցի «Մուշ» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Մուշ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. Մարտունու կինոցանցի «Մուշ» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. Մարտունու կինոցանցի «Մուշ» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 28610 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 28610 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2861 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 55 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մուշ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Մուշ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Մուշ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մուշ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 1520 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արդաուդիտ» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արդաուդիտ» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Արդաուդիտ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Արդաուդիտ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական  կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1510 հազ. դրամ, որից բաժանորդագրության  ենթակա մասը՝ 1510 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 151 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 7 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արդաուդիտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Արդաուդիտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Արդաուդիտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արդաուդիտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 12205 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «էվրիկա» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «էվրիկա» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «էվրիկա» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «էվրիկա» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 5970 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4770 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական՝ կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 477 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 6239 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «էվրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «էվրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «էվրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «էվրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 613052 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայարդկապ» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1, 2 հանրակացարանները, «Զանգակ» մանկապարտեզը, բնակելի թաղամասը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի Նոր Նորքի թաղային համայնքին սեփականության իրավունքով։

5.3. «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով։

5.4. «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Գեղաշենի դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

5.5. «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 580490 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 464390 հազ. դրամ։

5.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 46439 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.8. Վճարման ենթակա պասիվները կազմում են 37563 հազ. դրամ։

5.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայարդկապ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.10. Սահմանել, որ «Հայարդկապ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.11. Սահմանել, որ «Հայարդկապ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայարդկապ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

5.13. Գաղտնի։

6.1. Սեփականաշնորհել 4486 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկության Գեղաշենի դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գեղաշեն» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկության Գեղաշենի դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության   պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Հայարդկապ» ԱՁ-ի գլխամասային ձեռնարկության Գեղաշենի դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4490 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3590 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 359 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գեղաշեն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Գեղաշեն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Գեղաշեն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գեղաշեն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 75438 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Ախուրյանի «Շինանյութեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով Ախուրյանի «Շինանյութեր» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. Ախուրյանի «Շինանյութեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ջաջուռի կրի գործարանի անավարտ շինարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման)։

7.3. Ախուրյանի «Շինանյութեր» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 74200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 59360 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5936 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1238 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել Ախուրյանի «Շինանյութեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ Ախուրյանի «Շինանյութեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ Ախուրյանի «Շինանյութեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Ախուրյանի «Շինանյութեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 224711 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բարեկամություն» («Կամոյի արտադրական փորձարարական միավորում») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Բարեկամություն» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Բարեկամություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 50998 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

8.3. «Բարեկամություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 212900 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 170320 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17032 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 11814 հազ. դրամ։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Բարեկամություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.8. Սահմանել, որ «Բարեկամություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Բարեկամություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բարեկամություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 48812 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նորոգշին» (Գյումրիի նորոգման-շինարարական ՊՁ) պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության։

9.2 «Նորոգշին» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Նորոգշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ  բաշխվելով  աշխատավորական կոլեկտիվի  անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 31800 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 31800 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3180 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 17012 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.9. Սահմանել, որ «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 72962 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. Վանաձորի «Նորոգշին» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

10.3. Վանաձորի «Նորոգշին» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել վարչական շենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության  նախարարության տնօրինությանը։

10.4. Վանաձորի «Նորոգշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 63440 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 63440 հազ. դրամ։

10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6344 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 9520 հազ. դրամ։

10.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.9. Սահմանել, որ «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.10. Սահմանել, որ «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 21284 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գորիսի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով Գորիսի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության։

11.2. Գորիսի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

11.3. Գորիսի «Նորոգշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 7860 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7860 հազ. դրամ։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 786 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 13427 հազ. դրամ։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել Գորիսի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ Գորիսի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ Գորիսի «Նորոգշին» բաց բաժնետիրական  ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Գորիսի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

12.1. Սեփականաշնորհել 52341 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Նոյեմբերյանշին» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

12.3. «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 46790 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 37430 հազ. դրամ։

12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3743 բաժնետոմսի` յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով։

12.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 5549 հազ. դրամ։

12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Նոյեմբերյանշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

12.8. Սահմանել, որ «Նոյեմբերյանշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

12.9. Սահմանել, որ «Նոյեմբերյանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոյեմբերյանշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 35507 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի բարեկարգման պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. Վանաձորի բարեկարգման պետական ձեռնարկության կազմից առանձնացնել տնակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

13.3. Վանաձորի բարեկարգման պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարով են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

13.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը պահպանել որպես պետական բաժնեմաս՝ թողնելով Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի տնօրինությանը։

13.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 35340 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 23320 հազ. դրամ։

13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2332 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

13.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 186 հազ. դրամ։

13.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.9. Սահմանել, որ «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

13.10. Սահմանել, որ «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

14.1. Սեփականաշնորհել 3574 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Աբովյանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

14.2. «Աբովյանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

14.3. «Աբովյանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2640 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2640 հազ. դրամ։

14.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 264 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

14.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 934 հազ. դրամ։

14.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Աբովյանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

14.8. Սահմանել, որ «Աբովյանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

14.9. Սահմանել, որ «Աբովյանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո, և ավարտվում 35 օրվա ընթացքում։

14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աբովյանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

15.1. Սեփականաշնորհել 5881 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոտայքի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Կոտայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

15.2. «Կոտայքի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

15.3. «Կոտայքի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

15.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը պահպանել որպես պետական բաժնեմաս՝ թողնելով Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղական համայնքի տնօրինությանը։

15.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 5540 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3660 հազ. դրամ։

15.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 366 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

15.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 339 հազ. դրամ։

15.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կոտայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

15.9. Սահմանել, որ «Կոտայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

15.10. Սահմանել, որ «Կոտայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

15.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոտայքի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

16.1. Սեփականաշնորհել 43361 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրիի բարեկարգման և կանաչապատման պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գյումրիի բարեկարգում և կանաչապատում» բաց բաժնետիրական ընկերության։

16.2. Գյումրիի բարեկարգման և կանաչապատման պետական ձեռնարկությունը` սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

16.3. Գյումրիի բարեկարգման և կանաչապատման պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

16.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը պահպանել որպես պետական բաժնեմաս թողնելով Շիրակի մարզի Գյումրիի քաղաքային համայնքի տնօրինությանը։

16.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 33570 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 22160 հազ. դրամ։

16.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2216 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

16.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 9790 հազ. դրամ։

16.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գյումրիի բարեկարգում և կանաչապատում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

16.9. Սահմանել, որ «Գյումրիի բարեկարգում և կանաչապատում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

16.10. Սահմանել, որ «Գյումրիի բարեկարգում և կանաչապատում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

16.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի բարեկարգում և կանաչապատում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.1997, N 574 12.12.1997, N 192
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան