«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 1996 թվականի N 388
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ), ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, «Հայաստանի Հանրապետության հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 312 հոդվածների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձանց ազատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից ստացած` հարկման ենթակա, սակայն չհարկված եկամուտների գծով եկամտահարկից և դրանց չվճարման համար սահմանված տույժերից ու տուգանքներից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար:
(1-ին կետը փոփ. 14.04.97 N 73)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |