Գլխավոր տեղեկություն
Համար
N 618
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.03.1998-01.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
13.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2002

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1993 թվականի N 618

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով փախստականներին ժամանակավոր ապաստան տված հիմնարկների ու ձեռնարկությունների ֆինանսական ծանր վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և այլն) ապաստանած փախստականներից ամեն ամիս գանձել կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրախողովակից օգտվելու, կոյուղու, կենցաղային աղբի տեղափոխման, ջեռուցման և գազի) համար վարձ` Հայաստանի Հանրապետության բնակչությանը սահմանված սակագների և ծախսի միջին նորմերին համապատասխան:

2. (կետն ուժը կորցրել է 17.03.98 N 175)

3. Սահմանել, որ փախստականներին պահելու հետևանքով տնտհաշվարկի սկզբունքով գործող կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից, իսկ բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին պատկանող և հատուկ միջոցների նախահաշիվներով ֆինանսավորվող կացարաններում փախստականներին պահելու հետևանքով եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցող գումարը փոխհատուցվում է ելնելով նշված կազմակերպությունների ընթացիկ գործունեության համար հատկացված բյուջետային միջոցների օգտագործման աստիճանից և հատուկ միջոցների շարժից, բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից:

(3-րդ կետը լրաց. 17.03.98 N 175)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների վարձի գանձման մասին» N 203 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ