Գլխավոր տեղեկություն
Համար
N 417
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.1997-15.06.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.01.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 1994 թվականի N 417

քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել և 1994 թվականի հոկտեմբերի 1-ից կիրարկել`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը, համաձայն հավելվածի.

(1-ին կետը փոփ. 04.07.96 N 205)

բ) Հայաստանի Հանրապետություն անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ներմուծման կարգը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության  օտարերկրյա սերտիֆիկատների (այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար) համապատասխանաբար տրման և ճանաչման կանոնները սահմանված են ազգային սերտիֆիկացման համակարգի 5,0, 5,1, 5,2, 5,3 (93) պետական ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից հաստատված սերտիֆիկացման համակարգի այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով տարածել տեղեկատվություն այն պետությունների մասին, որոնց սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության  և սերտիֆիկացման վարչության կողմից, ինչպես նաև այն պետությունների մասին, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության սերտիֆիկատը.

բ) սերտիֆիկացման ծառայությունների սակագները սահմանելիս դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

 


Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

(Հաստատված ՀՀ կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի N 205 որոշմամբ)

Ապրանքախումբ Ապրանքի անվանումը
02.01-02.04, 02.06-02.10 Միս և մսի ենթամթերք
03.02-03.07 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ
04.01-04.06 Կաթ և կաթնամթերք
04.07,04.08 Թռչնի ձու
04.09 Բնական մեղր
07.01-07.13 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ
08.01-08.14 Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրոնային ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ
15.01-15.20 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական կամ բուսական ծագում ունեցող մոմեր
16.01-16-05 Մսից, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված արտադրանք
17.01-17.04 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն, ծամոն
20.01-20.09 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք
22.01-22.09 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
24.01-24.03 Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ
27.07, 27.10, 27.11 Նավթամթերք
29.36 Վիտամիններ
30.01-30.06 Դեղագործական արտադրանք
40.14.90 Մանկական ծծակներ

(հավելվածը խմբ. 04.07.96 N 205)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության
1994 թ. սեպտեմբերի 6-ի N 417 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող տարանցիկ ապրանքների վրա:

2. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության (այսուհետ` վարչություն) կողմից ճանաչված  դրանց անվտանգությունը հաստատող օտարերկրյա պետության համապատասխանելիության (անվտանգության) սերտիֆիկատը (ըստ նմուշների), վարչության կամ նրա կողմից լիազորված մարմնի տված և վարչության կողմից հաստատված` համապատասխանելիության սերտիֆիկատը կամ սերտիֆիկատի առկայության մասին վկայականը:

Վերջինս անհրաժեշտ է ստանալ սահմանված կարգով` վարչության կողմից ճանաչված սերտիֆիկատով ապրանքների ներմուծման դեպքում:

3. Սերտիֆիկացված ապրանքի մաքսային հայտարարագիրը լրացնելիս հայտարարատուն նշում է սերտիֆիկատը (վկայականը) տված սերտիֆիկացման մարմնի կրճատ անվանումը, սերտիֆիկատի համարը և այն տալու ամսաթիվը:

4. Սերտիֆիկատը համարվում է վավերական, եթե նրա երեսակողմն ամբողջովին լրացված է:

5. Սույն կարգի խախտումներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի ապրանքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում չսերտիֆիկացված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ներմուծվող ապրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հայտարարատուն կարող է պահպանման ժամկետի ընթացքում հայտ ներկայացնել վարչության կողմից լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման համակարգի կանոններին համապատասխան սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու համար:

Նշված աշխատանքների կատարման նպատակով սերտիֆիկացման մարմինը հայտարարատուի ներկայությամբ իրավունք ունի ընտրելու Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում պահպանվող ապրանքների նմուշներ: Նմուշներն ընտրվում են գործող նորմատիվներով սահմանված քանակով` պահանջվող մասնագիտական հետազոտություններն անցկացնելու համար: Նմուշների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողության ներքո: