Գլխավոր տեղեկություն
Համար
N 409
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1998 թվականի N 409
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 157 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Կապանի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 80961 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կապանի հաց» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը 67662 հազ. դրամ, որը համապատասխանում է 33831 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 67662 հազ. դրամ, որը համապատասխանում է 33831 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

1.5. «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 13299 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1361 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 560 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 7620 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով՝ 180 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով՝ 1864 հազ. դրամ.

տարբեր  կրեդիտորների նկատմամբ՝ 1714  հազ. դրամ։

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

33831 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այղ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

1.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

2.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Բյուրեղավանի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

2.2. «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 2 արտադրամասը «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցնելու համար։

2.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 11238 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Բյուրեղավանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

2.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով։

2.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 2282 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2282 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

2.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 2282 հազ. դրամ, որը համապատասխանում է 2282 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

2.7. «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 8956 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 1510 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 888 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 480 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 202 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5876 հազ. դրամ։

2.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Երևանի համակցված կերերի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի համակցված կերերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

3.2. Հաշվեկշռային մեթոդով 787220 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի համակցված կերերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով «Երևանի համակցված կերերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

3.3. «Երևանի համակցված կերերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

3.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 392058 հազ. դրամ, որը համապատասխանում է 196029 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

3.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 392058 հազ. դրամ, որը համապատասխանում է 196029 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

3.6. «Երևանի համակցված կերերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 395162  հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 307 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 2217 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 14675 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 32779 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 2105 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկերի գծով` 238943 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 104136 հազ. դրամ։

3.7. Մրցութային հանձնաժողովին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության,  մրցույթի  անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Երևանի համակցված կերերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

196029 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

3.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

4.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Վանաձորի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության։

4.2. Հաշվեկշռային մեթոդով 345920 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով Վանաձորի «Հաց» բաց բաժնետիրական ընկերության։

4.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 90394 հազ. դրամ, որը համապատասխանում է 45197 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

4.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 90394 հազ. դրամ, որը համապատասխանում է 45197 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական  արժեքով։

4.5. «Վանաձորի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 255527 հազ. դրամ,  այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 8526 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 19283 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10162 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ՝ 17172 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկերի գծով՝ 1433  հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 197381 հազ. դրամ։

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել  ընդհահուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման  կարգի վերաբերյալ.

բ) «Վանաձորի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար  առաջարկվող նվազագույն գինը՝

22598 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։

4.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

4.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

5.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնաեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գյումրիի հացաընդունման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության։

5.2. «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գյումրի-հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված ալրաղացի անավարտ շինարարությունը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 228772 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության։

5.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝ 50 տոկոսի չափով։

5.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 180070 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 90035 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

5.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 180070 հազ. դրամ որը համապատասխանում է 90035 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

5.7. «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 48703  հազ. դրամ, այդ թվում՝

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1290 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1948 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15517 հազ. դրամ.

համատեղ գործունեության գծով՝ 28703 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1245 հազ. դրամ։

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

6.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանր, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Երևանի N 10 հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

6.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 41081 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Երևանի N 10 հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

6.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝ 100 տոկոսի չափով։

6.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 24846 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 12423 հատ մեկնարկային   քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

6.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 24846 հազ. դրամ, որը համապատասխանում է 12423 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

6.6. «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 16239 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 253.6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով`  943 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1510 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 4246 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3165 հազ. դրամ.

հիմնադիրների նկատմամբ՝ 313 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով`

123 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3403 հազ. դրամ։

6.7.  Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել  մամուլում։

7.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Արմավիրի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արմավիրի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

7.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 65240 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արմավիրի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

7.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝ 50  տոկոսի չափով։

7.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 45442 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22721 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

7.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 45442 հազ. դրամ, որը համապատասխանում է 22721 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

7.6. «Արմավիրի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 19799 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7361 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 917 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 2450 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 8776 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 204 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 91 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ «Արմավիրի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել  մամուլում։

8.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Ագարակի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ագարակի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

8.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 24305 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագարակի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ագարակի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

8.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝ 50 տոկոսի չափով։

8.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 7689 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7689 հատ մեկնարկային քանակի՝ յուրաքանչյուրր 1000 դրամ անվանական արժեքով։

8.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7689 հազ. դրամ, որը համապատասխանում է 7689 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

8.6. «Ագարակի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 16616 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3620 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1890 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 1826 հազ.  դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 9280  հազ. դրամ։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ագարակի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

9.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Աբովյանի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ նրա գույքային կազմում ընդգրկելով «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված N 2 արտադրամասը։

9.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 66849 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ բաժանորդագրության միշոցով՝ վերակազմավորելով «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

9.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝ 100 տոկոսի չափով։

9.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 43770 հազ. դրամ, որը համապատասխանում է 21885 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

9.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 43770 հազ.  դրամ, որը համապատասխանում է 21885 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

9.6. «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 23080 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 591 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3530 հազ. դրամ

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 4286 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 6842  հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6850 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով՝

981 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազգագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

10.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Հրազդանի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

10.2. Հաշվեկշռային մեթոդով 102467 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Հրազդանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

10.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 99428 հազ. դրամ, որը համապատասխանում Է 49714 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

10.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում Է 99428 հազ. դրամ, որը համապատասխանում Է 49714 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

10.5. «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3039 հազ. դրամ,  այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝  1436 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 697 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 586 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 320 հազ. դրամ։

10.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա)  մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

10.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող  բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը` 99428 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք Է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

10.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

11.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ երկամսյա ժամկետում «Դիլիջանի հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորելով «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

11.2. Հաշվեկշռային մեթոդով 71474 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով «Դիլիջանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

11.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 67056 հազ. դրամ, որը համապատասխանում Է 33528 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

11.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում Է 67056 հազ. դրամ, որը համապատասխանում Է 33528 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

11.5 «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4418 հազ. դրամ,  այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 1039 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 494 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1716 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 1169 հազ. դրամ։

11.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

11.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը՝

33528 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։

11.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

11.9. Վճարումներր կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

12.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Գյումրիի հացի գործարան» աոևտրաարտադրական պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

12.2. «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 104 վագոն-տնակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Գյումրիի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր։

12.3. Հաշվեկշռային մեթոդով 130048 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող՝ «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Գյումրիի հացի գործարան» բաց  բաժնետիրական ընկերության։

12.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 100066 հազ. դրամ, որը համապատասխանում է 50033 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական  արժեքով։

12.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 100066 հազ. դրամ, որը համապատասխանում է 50033 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

12.6. «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 29982 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 39 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1142 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 2121 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 23308 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ՝ 3 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով՝

550 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 2819 հազ. դրամ։

12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

12.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն  գինը՝

50033 հազ. դրամ.

ներդրումների լափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։

12.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք Է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

12.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

13.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 19656 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ջերմուկի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով։

13.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը՝ 16312 հազ. դրամ, որը համապատասխանում Է բաժնետոմսերի 8156 հատ մեկնարկային քանակի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

13.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում Է 16312 հազ. դրամ, որը համապատասխանում Է 8156 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

13.5. «Ջերմուկի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3344 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1919 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 889 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 254 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով՝

94 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 188 հազ. դրամ:

13.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

14.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Հրազդանի հացի գործարան» պետական ձեռնարկության Արգելի «Հաց» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Արգելի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության։

14.2. Հաշվեկշռային մեթոդով 13888 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արգելի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով «Արգելի հաց» բաց բաժնետիրական ընկերության։

14.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 12000 հազ. դրամ, որը համապատասխանում է 6000 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

14.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 12000 հազ. դրամ, որը համապատասխանում է 6000 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000  դրամ անվանական արժեքով։

14.5. «Արգելի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1888 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 532 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության  և ապահովության գծով՝ 352 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 653 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 350 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 1 հազ. դրամ:

14.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Արգելի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի   անցկացումը։

14.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

12000 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։

14.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

14.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

15.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Հրազդանի հացի գործարան» պետական ձեռնարկության Չարենցավանի «Հաց» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Չարենցավանի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության։

15.2. Հաշվեկշռային մեթոդով 49385 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Չարենցավանի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով «Չարենցավանի հաց»  բաց բաժնետիրական ընկերության:

15.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 45096 հազ. դրամ, որը համապատասխանում է 22548 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

15.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 45096 հազ. դրամ, որը համապատասխանում է 22548 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

15.5. «Չարենցավանի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4290 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 331 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 529,4 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 1556,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով`

181,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 1989,8 հազ. դրամ:

15.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Չարենցավանի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

15.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

45096 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

15.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

15.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

16.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 36762 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի հացաընդունման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով՝ վերակազմավորելով «Գորիսի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության։

16.2. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը՝ 30650 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 15325 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

16.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում Է 30650 հազ. դրամ, որը համապատասխանում Է 15325 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

16.4. «Գորիսի հացաընդունման» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1֊ի դրությամբ կագմում են 6111 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 25 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 121 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 189 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5776 հազ. դրամ։

16.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրր ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում։

17.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Արարատի հացաընդունման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության:

17.2. Հաշվեկշռային մեթոդով 126486 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով «Արարատի հացաընդունում» բաց   բաժնետիրական ընկերության:

17.3. Սահմանել պետական փակ  բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 117388 հազ. դրամ, որը համապատասխանում է 58694 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

17.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 117388 հազ. դրամ, որը համապատասխանում է 58694 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

17.5. «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 9098 հազ. դրամ,  այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 412 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 224 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 166 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 8296 հազ. դրամ։

17.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

17.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ  պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

58695 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։

17.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

17.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

18.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ալավերդու հացաընդունման» պետական ձեռնարկոլթյունը վերակազմավորել «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության։

18.2. Հաշվեկշռային մեթոդով 77279 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմավորելով «Ալավերդու հացաընդունում» բաց   բաժնետիրական ընկերության։

18.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 60534  հազ. դրամ, որը համապատասխանում է 30267 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը  2000 դրամ անվանական արժեքով։

18.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 60534 հազ. դրամ, որը համապատասխանում է 30267 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

18.5. «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 16746 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 180 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 117 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների  նկատմամբ` 15724 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով՝ 189  հազ. դրամ։

18.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։

18.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

30267 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։

18.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք Է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

18.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

19.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի N 2 հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի N 2 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության։

19.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 273920 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 2 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Երևանի N 2 հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ՝ կիրառվել Է 11 գործակից)։

19.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝  100 տոկոսի չափով։

19.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 244274 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 122137 հատ մեկնարկային քանակի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

19.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 244274 հազ. դրամ, որը համապատասխանում է 122137 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

19.6. «Երևանի N 2 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 29647 հազ. դրամ,  այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314 հազ.դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 63 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 428 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 12945 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 15897 հազ. դրամ։

19.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Երևանի N 2 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

20.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի փորձաարտադրական հացի գործարան պետական փակ բաժնետիրական ընկերության։

20.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 42027,4 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը բաժանորդագրության միջոցով՝ վերակազմավորելով «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել Է 3 գործակից)։

20.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը՝ 100 տոկոսի չափով։

20.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 14802 հազ. դրամ, որը համապատասխանում Է բաժնետոմսերի 7401 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

20.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում Է 14802 հազ. դրամ, որը համապատասխանում Է 7401 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։

20.6. «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 27225 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 413 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով՝ 103 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով՝ 262 հազ.  դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ՝ 11500 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 51 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 12538 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 223 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2135 հազ. դրամ։

20.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։

21.1. Թույլատրել «Գյումրի-Հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից վարձակալած՝ հաշվեկշռային մեթոդով գնահատված 151407 հազ. դրամ արժեքով պետական գույքը։

21.2. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով։

21.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջին վճարը մեկամսյա ժամկետում։

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 157 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշման 9.2-րդ կետը։

23. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1998 թվականի հունիսի 26-ից։

 

Կ Ա Զ Մ

 

«ԵրԵՎանի համակցված կերերի գործարան» Պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ամիրյան 

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

է. Մուրադյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան