Գլխավոր տեղեկություն
Համար
N 1460-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.10.2003-25.11.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.981
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 սեպտեմբերի մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2002 թվականի N 1460-Ն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ամրակցված պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմը և արժեքը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թվականի օգոստոսի 15
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1460-Ն որոշման


կ ա ն ո ն ա դ ր ու թ յ ու ն


Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարության

 

i. ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության նպատակներն ու իրավունքներն են`

ա) բյուջետային գործընթացի կազմակերպումը.

բ) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկային, մաքսային և ոչ հարկային եկամուտների, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.

գ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

դ) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային, ոչ հարկային, մաքսային, պարտադիր վճարումներով եկամուտների (այսուհետ` բյուջետային եկամուտներ) ձևավորման քաղաքականության մշակումը, պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը.

զ) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում (աուդիտ) կազմակերպումը և իրականացումը.

է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների ու նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ մոնիտորինգը.

ը) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

թ) պետության և համայնքների կարիքների համար գնումների գործընթացի պետական կարգավորումն ու միջճյուղային համակարգումը.

ժ) պետական պարտքի կառավարումը.

ժա) պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումը և կառավարումը.

ժբ) տնտեսական զարգացման ծրագրերի համակարգումը:

 

ii. նախարարության գործառույթները

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

պետական պարտքի գնահատումը և կառավարումը,

միջազգային ֆինանսական համագործակցության ապահովումը և, մասնավորապես, միջազգային ֆինանսական հաստատությունների ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումն ու դրանց կատարման ընթացքի մոնիտորինգը,

տնտեսության զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատված ծրագրերի կատարման մոնիտորինգը,

մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, տնտեսության զարգացման մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցությունը,

Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի, Երևան քաղաքի, աղետի գոտու, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի սոցիալ-տնտեսական ծրագրերի, տնտեսության ենթակառուցվածքների (էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրամատակարարման, ոռոգման, ջերմամատակարարման, գազամատակարարման, կապի, փոխադրումների համակարգեր) ծրագրերի մշակմանը մասնակցությունը,

Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առանձին արտադրանքների և ծառայությունների սակագների հաստատումը կամ համաձայնեցումը,

աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքների համակարգումը, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքի մոնիտորինգի ու վերլուծության իրականացումը և տարեկան հաշվետվություններ ներկայացնելը.

բ) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում` հարկային, մաքսային և ոչ հարկային եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը, միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը, միջազգային հարկային և մաքսային համագործակցության քաղաքականության ուսումնասիրությունը և մշակումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմման ոլորտում`

առաջիկա տարվա գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի ու դրանց ներկայացման կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,

պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,

առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը,

Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ամփոփումը,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը.

դ) բյուջեների կատարման ոլորտում`

Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման ու ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը,

Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը,

Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության դրամական միջոցների մուտքագրման ու դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը,

պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունները և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական ու համայնքային հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ հսկողության իրականացումը,

Հայաստանի Հանրապետության և համայնքային ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, վճարման այլ արժեթղթերի թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվություններ ստանալը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,

Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը,

Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը,

օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի ու դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ),

Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,

բյուջեների կատարումն ապահովող օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

օրենքով սահմանված շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը, Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված ու փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը.

ե) գնումների գործընթացի պետական կարգավորման և միջճյուղային համակարգման ոլորտում`

գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,

գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելը,

գնումների կատարման գործում պետական մարմիններին օժանդակության ցուցաբերումն ու դրանց կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

պետական մարմիններին մեթոդական օգնության ցուցաբերումը` ներառյալ գնումներ կատարելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի նշումների մշակումը և հրապարակումը,

մասնակիցների բողոքների հիման վրա ստուգումների կազմակերպումը և պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունումը,

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում գնումների կատարման ձևի մասին պատվիրատուների որոշումների հաստատումը կամ մերժումը,

գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,

պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` գնումների գծով աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման ու վերապատրաստման գործի կազմակերպումը,

գնումների ընթացակարգերի և դրանց մաս կազմող արձանագրությունների ստուգումը,

գնումների պաշտոնական տեղեկագրի հրապարակումը,

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում պայմանագիր կնքելու մասին պատվիրատուների որոշումների հաստատումը կամ մերժումը,

գնումների ակտերի` ներառյալ հրահանգների, կարգադրությունների և հրամանների պարբերական հաշվառումը.

զ) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումն ու հաստատումը,

հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,

հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,

հաշվապահների որակավորումը,

աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը (աուդիտորների որակավորման կազմակերպում և անցկացում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում),

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը.

է) արժութային կարգավորման ոլորտում`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ արժութային կարգավորման քաղաքականության մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժութային վերահսկողության իրականացումը,

թանկարժեք մետաղներով ու բնական քարերով կատարվող գործառնությունների քաղաքականության մշակումը, հարգադրոշմային հսկողության և մետաղափորձական վերահսկողության իրականացումը.

ը) ապահովագրական գործունեության կարգավորման և վերահսկողության ոլորտում`

ապահովագրական ոլորտում պետական քաղաքականության, ինչպես նաև ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը,

ապահովագրական գործունեության ու ապահովագրական բրոքերային և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորումը,

ապահովագրական ընկերություններից սահմանված ձևերի հաշվետվությունների ընդունումը, դրանց ամփոփումը, վերլուծությունների իրականացումը, ապահովագրական շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների և հիմնական ցուցանիշների հաշվարկումը, զարգացման միտումների բացահայտումը,

ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման, ինչպես նաև ապահովագրողների կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումների իրականացումը,

ապահովագրողների, ապահովադիրների, այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև պետության շահերի պաշտպանության ապահովումը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ընկերությունների տնտեսական նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ապահովագրական գործունեության ու ապահովագրական բրոքերային և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորման պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) ղեկավարների, հաշվապահների, աուդիտորների, ապահովագրական դեպքի հետևանքով առաջացող վնասի չափը գնահատողների, ակտուարների որակավորումը.

թ) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում`

շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

գրավատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, գրավատների գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժ) միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում`

վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիտորինգի իրականացումը,

ծրագրի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգումը, դրանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողությունը,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

ժա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացման և ֆինանսական վերահսկողության ոլորտում`

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության նկատմամբ հսկողության իրականացումը,

բյուջետային եկամուտներ հավաքագրող կամ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ իրականացվող ստուգումները,

պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը,

պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և այլ պետական աղբյուրներից առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ ու նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության վերստուգումների (աուդիտի) իրականացումը,

պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը,

օրենքով նախատեսված դեպքերում` հաշվապահական և դրամարկղային գործառնությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքներում ֆինանսատնտեսական ստուգումների իրականացումը.

ժբ) պետական սեփականության կառավարման ոլորտում`

բանկերի, այլ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, պետական մասնակցության դիմաց շահաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգիչ հանձնաժողովների (հսկիչների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,

լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) կառավարումը,

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը, պետական գանձարանի կողմից թանկարժեք մետաղների առք ու վաճառքի գների սահմանումը,

հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ հսկողությունը,

պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

ժգ) պետական ռեզերվների ձևավորման ու կառավարման ոլորտում`

պետական ռեզերվում նյութական արժեքների կուտակման պետական ծրագրերի և առաջադրանքների կատարման ապահովումը,

պետական ռեզերվի նյութական արժեքների տեղաբաշխումը պատասխանատու պահպանման կետերում, թարմացումը և պահպանման վիճակի նկատմամբ հսկողությունը.

ժդ) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

նախարարության կողմից, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետության գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,

պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,

պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կողմից հատուցվելու դեպքում պետության հետադարձ պահանջները ներկայացնելը,

մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:

 

iii. նախարարության կառավարումը

 

9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, տալիս բյուջետային երաշխիքներ, պետական թղթային պարտատոմսեր, մուրհակներ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի առաջատար ծառայողի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության հաստատման առնչությամբ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վստահության հարցը.

ժը) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

ժթ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, դրա անհնարինության դեպքում, նախարարի հանձնարարությամբ` նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ:

16. Նախարարի տեղակալների նկատմամբ կիրառվում են «քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

17. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

iv. նախարարության աշխատակազմը

 

18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ու սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ երրորդ անձ:

21. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից ստացված եկամուտներն անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 375010, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1:


v. նախարարության աշխատակազմի գույքը

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:


vi. նախարարության աշխատակազմի կառուցվածքը

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

36. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:


vii. նախարարության աշխատակազմի կառավարումը

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

39. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադիր, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) նախարարության իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, իսկ գլխավոր ֆինանսիստը պարտականություններն աշխատակազմի ղեկավարի վրա դրված լինելու դեպքում` նախարարի անմիջական ենթակայությամբ, և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:


viii. հաշվառումը ԵՎ հաշվետվությունները

47. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:


ix. նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը ԵՎ գործունեության դադարումը

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1460-Ն որոշման


կ ա ռ ու ց վ ա ծ ք

Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի


i. կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Ապահովագրության վարչություն

Արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչություն

Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն

Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն

Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչություն

Գործառնական վարչություն

Գործերի կառավարչություն

Իրավաբանական վարչություն

Ծախսերի ֆինանսավորման վարչություն

Համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչություն

Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչություն

Ճյուղային տնտեսական ծրագրերի վարչություն

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչություն

Պետական եկամուտների քաղաքականության վարչություն

Մասնավորեցման քաղաքականության և շահութաբաժինների վարչություն

Պետական պարտքի կառավարման վարչություն

Ֆինանսական վերահսկողության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչություն

Գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչություն

Վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչություն

Ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Եվրամիության տեխնիկական օգնության (ՏԱՍԻՍ) կոորդինացման բաժին

Միջազգային ֆինանսական համագործակցության բաժին

Հատուկ բաժին

Արտաշատի տեղական գանձապետական բաժին

Մասիսի տեղական գանձապետական բաժին

Արարատի տեղական գանձապետական բաժին

Աշտարակի տեղական գանձապետական բաժին

Ապարանի տեղական գանձապետական բաժին

Թալինի տեղական գանձապետական բաժին

Ծաղկահովտի տեղական գանձապետական բաժին

Արմավիրի տեղական գանձապետական բաժին

Վաղարշապատի տեղական գանձապետական բաժին

Բաղրամյանի տեղական գանձապետական բաժին

Գավառի տեղական գանձապետական բաժին

Սևանի տեղական գանձապետական բաժին

Ճամբարակի տեղական գանձապետական բաժին

Մարտունու տեղական գանձապետական բաժին

Վարդենիսի տեղական գանձապետական բաժին

Իջևանի տեղական գանձապետական բաժին

Նոյեմբերյանի տեղական գանձապետական բաժին

Դիլիջանի տեղական գանձապետական բաժին

Բերդի տեղական գանձապետական բաժին

Ալավերդու տեղական գանձապետական բաժին

Վանաձորի տեղական գանձապետական բաժին

Սպիտակի տեղական գանձապետական բաժին

Տաշիրի տեղական գանձապետական բաժին

Ստեփանավանի տեղական գանձապետական բաժին

Հրազդանի տեղական գանձապետական բաժին

Աբովյանի տեղական գանձապետական բաժին

Եղվարդի տեղական գանձապետական բաժին

Չարենցավանի տեղական գանձապետական բաժին

Գորիսի տեղական գանձապետական բաժին

Կապանի տեղական գանձապետական բաժին

Սիսիանի տեղական գանձապետական բաժին

Մեղրու տեղական գանձապետական բաժին

Վայքի տեղական գանձապետական բաժին

Եղեգնաձորի տեղական գանձապետական բաժին

Ջերմուկի տեղական գանձապետական բաժին

Արթիկի տեղական գանձապետական բաժին

Աշոցքի տեղական գանձապետական բաժին

Մարալիկի տեղական գանձապետական բաժին

Ամասիայի տեղական գանձապետական բաժին

Գյումրու տեղական գանձապետական բաժին

Երևան N 1 տեղական գանձապետական բաժին

Երևան N 2 տեղական գանձապետական բաժին

Երևան N 3 տեղական գանձապետական բաժին

Երևան N 4 տեղական գանձապետական բաժին


ii. առանձնացված ստորաբաժանումներ

Պետական ռեզերվների գործակալություն

Մետաղափորձական վերահսկողության տեսչություն

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան

 

(Հավելվածը լրաց. 13.12.02 N 1995-Ն, փոփ., լրաց. 26.12.02 N 2088-Ն, փոփ. 17.09.03 N 1192-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան