«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006146
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 ապրիլի 2006 թ. |
N 178-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Կոմիտասին նվիրված ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Հավելված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|