Գլխավոր տեղեկություն
Համար
N 579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 579-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 21,0 հազ. տոննա ազոտական պարարտանյութի մեկ տոննան 90025.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 16025.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 216525.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով).

բ) առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված պարարտանյութի բաշխացուցակին համապատասխան` պարարտանյութ մատակարարող կազմակերպությանը որպես սուբսիդիա հատկացնել 120000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ նախատեսված գումարներից:

4. Հաստատել ըստ մարզերի սուբսիդավորված ազոտական պարարտանյութի (այսուհետ` պարարտանյութ) բաշխացուցակը՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ հաստատել ըստ մարզերի պարարտանյութի բաշխման ժամանակացույցը և առաքել մարզպետարաններին:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

ա) հաստատված ժամանակացույցին համապատասխան ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ. 

բ) պարարտանյութի դիմաց կատարված վճարումների, փոխադրման և բաշխման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր տասնօրյակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն.

գ) համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել՝ 500 կգ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մարտի 23-ի N 579-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթա-խումբը

վեց ամիս

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

    այդ թվում`      

10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ  ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

- 13 500.0

- 81 000.0

- 90 000.0

   

այդ թվում`

     
 

05

Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ

0.0

- 60 000.0

- 60 000.0

   

այդ թվում`

     
   

02. Պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում

0.0

- 60 000.0

- 60 000.0

   

ՀՀ  գյուղատնտեսության նախարարություն

0.0

- 60 000.0

- 60 000.0

   

Դեղորայք և վիրակապային նյութեր

0.0

- 60 000.0

- 60 000.0

 

07

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր

- 13 500.0

- 21 000.0

- 30 000.0

   

այդ թվում`

     
   

05. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը

- 13 500.0

- 21 000.0

- 30 000.0

   

ՀՀ  գյուղատնտեսության նախարարություն

- 13 500.0

- 21 000.0

- 30 000.0

   

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

- 13 500.0

- 21 000.0

- 30 000.0

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

13 500.0

81 000.0

90 000.0

   

այդ թվում`

     
 

06

Այլ ծրագրեր

13 500.0

81 000.0

90 000.0

   

այդ թվում`

     
   

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13 500.0

81 000.0

90 000.0

   

ՀՀ կառավարություն

13 500.0

81 000.0

90 000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
    
 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 23-ի N 579-Ն որոշման


Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ

Մարզի անվանումը 

Պարարտանյութի նախատեսված
քանակությունը
(տոննա)

Արագածոտն

2000

Արարատ

3400

Արմավիր

3500

Գեղարքունիք

2350

Լոռի

1752

Կոտայք

1730 

Շիրակ

2210 

Սյունիք

1900

Վայոց ձոր 

400

Տավուշ

300

Երևան

35

ԼՂՀ

1000

Պահուստային

423

Ընդամենը

21000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան