ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 ապրիլի 2006 թ. |
N 168-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋԵՄԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Ջեմակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 09 գրությունը, համաձայն որի գրավատան կազմակերպիչը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե070 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Ջեմակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման ԳԳ-Ե070 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ կազմակերպչի դիմումի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջեմակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|