Գլխավոր տեղեկություն
Համար
N 511-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.24/28.1 Հոդ.553.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 511-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 2-րդ կետում «1212.31» թիվը փոխարինել «1317.19», «1148.29» թիվը՝ «1086.69», «1108.19» թիվը՝ «1058.17», «31.48» թիվը՝ «16.98», «4.54» թիվը՝ «10.18», «0.04» թիվը՝ «0.01», «3.81» թիվը՝ «1.35» թվերով.

բ) որոշման 2-րդ կետից հանել «ջրային հողերի՝ 0.24 հեկտար» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 27
Երևան